«Արցախցիներն ուզում են անկախ ապրել»
Արդյոք ԼՂՀ-ն կահամաձայնվի Ահարոն Ադիբեկյանի այն առաջարկին, որ ՀՀ-ն դուրս գա Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացից հարցին, այսօրվա ասուլիսում Ա. Ադիբեկյանը պատասխանեց, որ այդ հարցը չի տրվել արցախցիներին: Սոցիոլոգը նկատեց, որ իրենց` «Սոցոիմետր» կենտրոնի կողմից իրականցրած հարցումները վկայում են այն մասին, որ ղարաբաղցիներն ավելի հակված են անկախ ապրելուն:
Այսպես ապրիլի 8-10 անցկացված սոցիոլոգիական հարցումները, նրա խոքով վեր են հանել, որ արցախցիների 1/3-րդը կողմ է ՀՀ-ին միանալուն, իսկ 2/3-րդը` անկախանալուն: Այս հարցման արդյունքները 2007թ.-ին` ԼՂՀ նախագահական ընտրություներից առաջ կատարված հարցումից կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվել: Ա. Ադիբեկյանը շեշտեց, որ 85% հատվածը կայուն է:
«Միջազգային ուժերի առաջարկած լուծումներն իրարամերժ են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը չի ընդունում Իլհամ Ալիևը և հակառակը: Ես չգիտեմ, թե ինչո՞վ է զբաղված Մինսկի խումբը»,- ասաց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան