Թեհրանում անցկացվում է գրքի միջազգային ցուցահանդես. հայկական տաղավար այցելողների թիվը աննախադեպ մեծ է
Մայիսի 5-15-ը Թեհրանում անցկացվում է գրքի միջազգային ցուցահանդես, որին մասնակցում են ավելի քան 2000 իրանցի և շուրջ 1700 արտասահմանյան հրատարակիչներ: Այցելուների թիվն այս տարի գերազանցել է 4 միլիոնը: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Մայիսի 5-ին տեղի ունեցած Թեհրանի 23-րդ գրքի միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել է ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:
ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված հայկական տաղավար այցելողների թիվը և ցուցաբերվող հետաքրքրությունն աննախադեպ մեծ է:
Մեծ է հետաքրքրությունը հատկապես Հայաստանի զբոսաշրջության և Բարձրագույն կրթության ոլորտների նկատմամբ: Բացի այդ այս տարի օտարազգի այցելուները հետաքրքրվում են հատկապես Հայոց Ցեղասպանության թեմայով: