Չինաստանի մանկապարտեզում հարձակման հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Չինաստանի մանկապարատեզներից մեկում զինված հարձակման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 9-ի: Մինչ այս, հաղորդվում էր 7 զոհերի մասին: Նշենք, որ հարձակումն իրականացվել էր Շենսի նահանգում:
Չինական լրատվամիջոցներին վկայակոչելով` արտասահմանյան ԶԼմ-ները գրում են, որ 48-ամյա տղամարդը սպանել էր յոթ երեխայի ու մանկապարտեզի սեփականատիրոջը: Վնասվածքներ էր հասցրել 11 երեխայի, այնուհետ վերադարձել էր տուն ու ինքնասպան եղել: Հանցագործության պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Չնաստանում սա վերջին մի քանի շաբաթում արդեն հինգերորդ դեպքն է, երբ հարձակում է կատարվում կրթական հաստատության սաների վրա:
Նախորդող հրապարակում՝
Չինաստանում կրկին աշակերտների են վնասել. Այս անգամ մուրճով