Բոլոր դպրոցներում ուսումնական գործընթացի վերջին օրը մայիսի 21-ն է
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն հանրակրթական դպրոցների 2009-2010թթ. օրինակելի ուսումնական պլանի` ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներում ուսումնական գործընթացի վերջին օրը մայիսի 21-ն է: Այս մասին տեղեկացանք ՀՀ Կրթության և գիտության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհավորելով բոլոր շրջանավարտներին, մանկավարժներին, տնօրեններին և ծնողներին ուսումնական տարվա վերջին դասի կապակցությամբ` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հիշեցնում է, որ այդ հիշարժան օրը պետք է նշել դպրոցին վայել հանդիսավորության շրջանակում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան