Միասնական քննությունները կանցկացվեն հունիսին
Այս տարի դիմորդների ընդհանուր թիվը` ներառյալ ԼՂՀ –ի դիմորդների թիվը 17 655 է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը: Նա նշեց, որ այս տարի դիմորդների թիվը նախորդ տարվա դիմորդների թվից պակաս է 1510-ով:
Գայանե Մանուկյանի խոսքով, այս տարի հայոց լեզու և հայ գրականություն առարկայից դիմում-հայտ է ներկայացրել 11 162 աշակերտ, աշխարհագրությունից` 331, ընդհանուր պատմությունից` 513, կենսաբանությունից`1 766, մաթեմատիկայից`9 290, հայոց պատմությունից`3 272, քիմիայից`1 342, անգլերենից` 7 787, գերմաներենից` 512, ֆրանսերենից`433, իսպաներենից`18, իտալերենից`5, պարսկերենից`1, ֆիզիկայից`4 099, իսկ ռուսաց լեզվից`1 047 աշակերտ:
Երևանի դիմորդների թիվը 6 160 է, իսկ ԼՂՀ-ի դիմորդների թիվը` 876: Նրա խոսքով, ՀՀ մարզերից ամենաշատ դիմում-հայտ ներկայացվել է Շիրակի մարզից` 1522 և Լոռու մարզից` 1430: Նշենք, որ հայտագրման փուլն ավարտվել է մարտի 15-ին:
Նա նաև հայտնեց, որ հանրապետության դպրոցների 2009-2010 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական և միասնական քննությունների հայտագրման գործընթացում տվյալների ճշգրտման փուլը սահմանված է եղել մինչև ապրիլի 10-ը: Ճշգրտման փուլում շրջանավարտները հաստատել կամ փոխել են իրենց հայտում լրացրած քննության ձևը. միասնական, թե ավարտական, ինչպես նաև հանձնվելիք քննությունների ցանկը:
Գ. Մանուկյանը նշեց, որ արդեն հաստատվել են միասնական քննությունների օրերն, ըստ առարկաների. «Կենսաμանություն» «Ընդհանուր պատմություն» «Աշխարհագրություն» առարկանների միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 1-ին, «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը`հունիսի 4-ին, «Ֆիզիկա» առարկայինը` հունիսի 8-ին, «Օտար լեզու» առարկայի քննությունը (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն)` հունիսի 11-ին, «Մաթեմատիկա» առարկայինը`հունիսի 15-ին, «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներինը` հունիսի 19-ին, իսկ «Ռուսաց լեզու» առարկայինը` հունիսի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան