Կանոնակարգվել է նաև կենտրոնացված և ներբուհական քննությունների ընթացքն ու բողոքարկման գործընթացը
Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի համաձայն, որոշակի փոփոխություններ են կատարվել նաև միասնական քննությունների ընթացակարգում: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի մշակումների և կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը:
Նա նշեց, որ եթե քննության ավարտից հետո դիմորդներն իրենք էին բերում և հանձնում թեստը կազմակերպչին, ապա այս տարի քննության ավարտից հետո կազմակերպիչներն իրենք են մոտենալու դիմորդներին և հավաքելու թեստերը:
Նա նշեց, որ Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում կանոնակարգված է ոչ միայն միասնական քննություների ընթացակարգը, այլև կենտրոնացված և ներբուհական քննությունների ընթացքն ու բողոքարկման գործընթացը:
Կարո Նասիբյանը, խոսելով ներբուհական քննությունների մասին, նշեց, որ այս տարի հաստատվել է այն ժամանակը` 30 րոպե, որից ավել իրավունք չունեն բանավոր քննության ժամանակ քննելու դիմորդին:
«Բացի այդ կանոնակարգվել է ներբուհական մասնագիտական քննությունների բողոքարկման գործընթացը»,- հավելեց նա: