Իրանի Այաթոլլահ. «Ադրբեջանում հնարավոր է վիճակը անկայունանա»
Իրանի ազդեցիկ հոգևորականներից մեկը` այյաթոլլահ Մաքարեմի Շիրազին, անդրադառնալով Ադրբեջանում շիական մզկիթների քանդման փաստին, նշել է. «Մենք մեր պատգամը պաշտոնապես փոխանցել ենք Ադրբեջանի իշխանություններին, և այժմ հստակ հայտարարում ենք, որ եթե Ադրբեջանում շարունակվի մզկիթների քանդման գործընթացը, պայքարի հրաման կարձակենք, և այն անձը, որը պայքարի ընթացքում կզոհվի, «շահիդ»կդառնա»: Այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:
Այնուհետև Այաթոլլահ Մաքարեմին շարունակում է.
«Մենք առայժմ հրաման չենք արձակել, հակառակ պարագայում, Ադրբեջանի Հանրապետությունում իրավիճակը անկայուն կդառնա: Ադրբեջանի իշխանությունները պետք է իմանան, որ շիաները յուրաքանչյուր հրաման արձակելուն պես պատրաստ են այն կատարելու»:
Իրանցի հոգևորականը դիմելով Ադրբեջանի ղեկավարությանը հավելել է. «Մենք մեր պատգամը դիվանագիտական ճանապարհով փոխանցել ենք, սակայն այսօր հստակ ասում եմ, լավ ապագա չեք ունենալու»:
Նշենք, որ Ադրբեջանը շիա ազգաբնակչությամբ աշխարհում Իրանից հետո զբաղեցնում է երկրոդ տեղը: