Էրդողանը պահանջում է պաշտպանել փոքրամասնությունների իրավունքները, իսկ Թուրքիայում հայկական գերեզմանոց են ոչնչացնում
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ երկրի ազգային փոքրամասնությունների վերաբերյալ մի շրջաբերական է տարածել, որով պատկան մարմիններից, հասարակական կառույցներից պահանջվել է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության համար ջանքեր գործադրել: Այդ մասին տեղեկանում ենք թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալությունից:
«Սահմանադրությամբ ամրագրված հավասարության սկզբունքի համաձայն` Թուրքիայում բնակվող ոչ մահմեդական փոքրամասնությունների անդամ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների մյուս բոլոր թուրք քաղաքացիների նման ազգային մշակույթի և ինքնության անբաժանելի մասն են կազմում: Նրանք իրենց ինքնությունը և մշակութային առանձնահատկություններն ապրելու և ապրեցնելու հնարավորություն ունեն»,- ասված է Էրդողանի շրջաբերականում:
Վերջինս նաև շեշտել է, որ թեև վերջին տարիներին իրականացվում են ժողովրդավարացման աշխատանքներ և այդ շրջանակներում Թուրքիայի փոքրամասնություններին առնչվող մի շարք հարցերում որոշակի կարգավորումներ են եղել, բայց որոշ պատճառներով դեռ խնդիրներն ամբողջությամբ չեն վերացվել: Ի թիվս այլ խնդիրների` նշվել է նաև, որ տեղական ինքնակառավարման մարմինների հոգատարությանը հանձնված, ազգային փոքրամասնությունների պատկանող գերեզմանատների պահպանությունը կատարվի հավուր պատշաճի:
Նկատենք, որ փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող նման ամպագորգոռ հրահանգները կամ շրջաբերականները Թուրքիայում գլխավորապես արարողակարգային բնույթ են կրում: Թուրք իշխանավորները իրենց հայտնի պատճառներով գրեթե միշտ թերանում են գրվածը արվածի վերածելու գործընթացում: Դիցուք` հայկական մի քանի գերեզմանատներ արդեն ոչնչացվել են. Գյավաշի շրջանի Փշավանք գուղում հայկական գերեզմանոցը հողին են հավասաեցրել և վրան դպրոց կառուցելու շինաշխատանքներ սկսել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին