Հայ 9 ծանրորդ կմասնակցի Եվրոպայի պատանեկան առաջնությանը
Մայիսի 16-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում մեկնարկելու է ծանրամարտի Եվրոպայի 2010 թ. պատանեկան առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնելու են 9 մարզիկներ։ Վալենսիայում խաղարկվելու են նաև Սինգապուրի 2010 թ. պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրեր, սակայն դա Հայաստանին չի վերաբերում։ Մեր մարզիկներն արդեն 2 ուղեգիր նվաճել են, իսկ դա առավելագույն քանակն է, որը մեկ երկրին հատկացվում է պատանեկան Օլիմպիական խաղերում։
Դրանից, սակայն, հայ ծանրորդների մոտիվացիան չի պակասի. նրանք կպայքարեն Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճելու համար։ Տղաների պայքարում ասպարեզ դուրս կգան Սմբատ Մարգարյանը (56 կգ), Վարդան Միլիտոսյանը և Վլադիկ Կարապետյանը (62կգ), Րաֆֆի Մելիքյանն ու Արեն Ներսեսյանը (77 կգ), Ազատ Սայադյանը (85 կգ), Համլետ Պողոսյանը (94 կգ), Միշա Մուրադյանը և Գոռ Մինասյանը (+105 կգ): Աղջիկների առաջնությունում ելույթ կունենա միայն Իզաբելա Յալյանը (53 կգ)։ Այս մասին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: