Zaman. Ղարաբաղի և հայ-թուրքական գործընթացներում անձայն դիվանագիտության կարիք կա
Այս տարի լրացավ Մոսկվայի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 90 ամյակը: 1920 թվականին դրա ճարտարապետները եղան Լենինն ու Աթաթուրքը: Նախօրեին Թուրքիա մեկնած Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը նշանավորվեց առևտրի, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի, մշակույթի և այլ ոլորտներին առնչվող բազմաթիվ պայմանագրերի ստորագրմամբ, որոնք թուրքական իշխանությունները բնութագրեցին իբրև պատմական:
Թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթի տեղեկացմամբ` ռուս-թուրքական հարաբերություններում նոր շրջան է բացվել:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Թուրքիայի համար կարևոր նշանակություն ունեցող ղարաբաղյան խնդիրը,- գրում է «Zaman»-ը, -Անկարան ռուսական կողմին մեկ անգամ ևս ներկայացրել է այդ հարցում ունեցած իր կառուցողական քաղաքականությունը` Կովկասում խաղաղություն հաստատելու կարևորմամբ: Մեդվեդևն էլ վերահաստատեց աջակցությունը Երևան-Անկարա կարգավորման գործընթացին: Ընդհանուր առմամբ ընկալվեց, որ այդ կարգավորման գործընթացը հունի մեջ մտցնելու և այդ գործընթացի համար առանցքային նշանակություն ստացած Ղարաբաղի հարցի լուծման գործում կարիք կա մի որոշ ժամանակ էլ տեղ տալ «անձայն դիվանագիտությանը»: Կողմերն ու շահագրգիռ մայրաքաղաքները դա գիտակցում են: Արված հայտարարություններն գալիս են հաստատելու նշվածը»:
Ի դեպ` Աբդուլլահ Գյուլը նախագահականում հյուրընկալելով Դմիտրի Մեդվեդևին, նրան ցույց է տվել հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու սքանչելի կտավը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները