Բուժօգնության բաց դռների օր` Արցախում
Այսօրվանից մինչև մայիսի 17-ը «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը ՀՀԿ մարզային ծրագրերը համակարգող հանձնախմբի աջակցությամբ, Լեռնային Ղարաբաղի Առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպել է երեխաների առողջությանը նվիրված բուժօգնության բաց դռների օր Արցախում:
Ինչպես տեղեկացրին ՀՀԿ մարզային ծրագրերի համակարգման հանձնախմբից, ծրագրի նպատակն է անցկացնել բժշկական զննում մի շարք նեղ մասնագետների կողմից` մանկական նյարդաբան, մանկաբույժ - գաստրոէնտերոլոգ, ուռո-վիրաբույժ, մանկական ալերգոլոգ, ուլտրաձայնային հետազոտման մասնագետ, հիվանդության և խնդիրների հայտնաբերման դեպքում բուժումը շարունակել մասնագիտացված կենտրոններում:
Նշենք, որ տեղում կկատարվեն նաև մի շարք բարդ վիրահատություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան