Քաղաքական 21:20 14/05/2010

Արտակ Զաքարյան. «Սահմանի բացումը միջոց է, այլ ոչ թե նպատակ»

Panorama.am-ի հարցազրույցը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանի հետ:

-Պարոն Զաքարյան, ապրիլի 22-ի իր հեռուստաուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացի նախորդ երկու տարվա փուլն այլևս ավարտված է: Ի՞նչ տվեց այդ «առաջին փուլը» Հայաստանին, և այսօր կարո՞ղ ենք արձանագրել, որ ձեռնարկված նախաձեռնությունն անհրաժեշտ էր:

-Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, զարգացման հնարավորությունը ոչ միայն երկու պետությունների միջև միջպետական հարաբերությունների կառուցման հետ կապված խնդիր է, այլև ներառում է տարածաշրջանային նշանակության այլ կարևորագույն խնդիրներ: Ժամանակակից աշխարհակարգի քաղաքական զարգացումներում, քաղաքականությունն ընդհանրապես կառուցում են հանդուրժողականության, բարիդրացիական հարաբերությունների կառուցմամբ: 21-րդ դարում բազմավեկտոր և բազմաբնույթ շահերի առկայության պարագայում` համաշխարհային քաղաքականությունը հնարավորինս փորձում է խուսափել կոնֆլիկտային մոդելներից, որովհետև այսօր ցանկացած հարաբերության արտապատկեր ունի երկու երես` կախված շահերի առաջնայնություններից, կախված չիրացված քաղաքական հարաբերություններում առկա պոտենցիալներից: Ներկայումս աշխարհաքաղաքական զարգացումները կառուցվում են ոչ թե հակասությունների, այլ համադրությունների վրա:

Պայմանավորված այս հանգամանքներով, հաշվի առնելով ՀՀ-ի զարգացման հետագա հեռանկարները, ապաշրջափակման անհրաժեշտությունը, տնտեսական նոր հնարավորությունների և հեռանկարների ներգրավման անհրաժեշտությունը, ինչպես նաև` Հարավային Կովկասի երկարատև խաղաղության, կայունության ապահովման կենսական պահանջները` Հայաստանն իր արտաքին քաղաքականության օրակարգում ընդգրկեց նաև հայ-թուրքական հարաբերությունների կառուցման ընթացիկ նախագիծը: Ինչու նախագիծ, որովհետև ընդամենը առաջարկ էր Թուրքիայի Հանրապետությանը՝ հարաբերությունները կառուցել որոշակի գործոնների և հանգամանքների վրա: Բանականաբար, այդ ամենին պետք էր հասնել բանակցային փուլերի արդյունքում, և որի արդյունքում ծնվեցին արձանագրությունները:

Դրանցից առաջինը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն էր և երկրորդը` հարաբերությունների զարգացում և, բնականաբար, առաջին քայլը պետք է լիներ հայ-թուրքական սահմանի բացում: Այսինքն` նպատակ էր հարաբերությունների հաստատումը, իսկ այդ հարաբերությունների համար` որպես առաջին միջոց՝ սահմանների բացում: Այս երկու խնդիրներն է դրված եղել արձանագրություններում, մնացած բոլոր մտահոգող, փոխադարձ շահավետ, հեռանկարային, տեսլական հանդիսացող հարցերը, ըստ էության, պետք է քննարկվեին, արձանագրությունների մեջ նախատեսված ձևաչափով, որը կոչվում էր միջկառավարական ենթահանձնաժողով՝ ըստ ոլորտների, ըստ ուղղությունների:

-Ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ Թուրքիայի հետ նման գործընթաց սկսել, դրա կարիքը կա՞ր:

-Մեր երկիրը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ կան բազմաթիվ, արդեն իսկ առկա սառեցված և հնարավոր կոնֆլիկտային իրավիճակներ: Այսինքն` հետագա տարածաշրջանային լարվածություններն ավելի չխտացնելու, ավելի չսրելու և, ինչ-որ առումով, նաև դրանցից խուսափելու նկատառումներով իրատեսական համարվեց այս նախաձեռնությունը, որը ողջունելի եղավ միջազգային հանրության կողմից:

Մենք ունենք արևելյան հարևան, որի հետ արդեն հակամարտության նախապատմություն ունենք բավականին երկար ժամանակ: Եվ, բնականաբար, մի պարագայում, կոնֆլիկտի կարգավորման բանակցային փուլում գտնվելով, մեզ հաջողվեց աշխարհին ասել, որ հարգելիներս, այդ թվում նաև Թուրքիայի Հանրապետություն, այս խնդիրները իրար հետ շաղկապել չի կարելի, որովհետև սրանք տարբեր նշանակության, տարբեր շահեր հետապնդող խնդիրներ են: Հատկապես, որ երկու խնդիրներն էլ, մեծ հաշվով, ծառայեցվելու են տարածաշրջանային կայունությանը: Եվ այստեղ է, որ իրավամբ հայկական քաղաքականությունը, ՀՀ-ն էական գործոն, դերակատարություն է ստանձնում տարածաշրջանային անվտանգության ապահովման համար: Այս փաստը որևէ մեկը չի կարող ժխտել, ընդհակառակը այս ամենը բազմիցս կարևորվել է գերտերությունների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից:

Մյուս կողմից` մենք ունենք նաև կոմունիկացիաների խնդիր: Չնայած հարևան Վրաստանի հետ մենք բարեկամական հարաբերությունների մեջ ենք գտնվում, այնուամենայնիվ, զուտ տնտեսապես, մեր ցամաքային ճանապարհը` դեպի արտաքին աշխարհ, դեպի համաշխարհային շուկաներ, դեպի ռեսուրսների իրացման միջավայրեր, զուտ մեր պետության տնտեսական, գիտական, հումանիտար, մշակութային, քաղաքական պոտենցիալի համար, բնականաբար, անհրաժեշտություն էր: Ուստի 21-րդ դարի համընդհանուր պահանջներին հարիր այս նախաձեռնությունը ամբողջովին արդարացված և հիմնավորված էր գործընթացների բոլոր փուլերում` ընդհուպ մինչև առկախման, սառեցման փուլը: Բնականաբար, այս նախաձեռնությունը խիստ անհանգստություն առաջացրեց Ադրբեջանի քաղաքական շրջանակներում, և, ցավոք, Թուրքիան չկարողացավ շրջանցել այդ խնդիրները`ինչ-որ առումով գերի դառնալով այդ հարաբերություններին: Թուրքիան փորձեց շահարկել, այսինքն` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից իր այլ խնդիրների լուծման համար քաղաքական ռեսուրս ձեռք բերել: Նա փորձեց ծառայեցնել այս գործընթացն իր այլ շահերին, ինչը, բնականաբար, հասկանալի է: Ես հակված եմ կարծելու, որ Թուրքիան ուղղակի շահարկեց թուրք-ադրբեջանական հարաբերությունները, և հաշվի առնելով Թուրքիայի շահերը` վերջինս ցանկացած պահի կարող է ձերբազատվել Ադրբեջանի կողմից առաջադրվող խնդիրներից, եթե, իհարկե, նա կարողանա իր խնդիրներն ամբողջությամբ լուծել գերտերությունների հետ: Իսկ Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնախնդիրները բազմաթիվ են:

-Արդյոք Հայաստանը կարողացա՞վ այս հարցում լիարժեք ներկայացնել իր մոտեցումները:

-Այո, իհարկե: Ես կարծում եմ, որ մեր արտաքին քաղաքականության ակտիվությունն այս առումով հատկապես աչքի է ընկել իր արդյունավետությամբ: Ի տարբերություն Թուրքայի` մեր լավագույն առավելությունը ողջ գործընթացում միշտ էլ եղել է հստակ դիրքորոշումների արտահայտման, հակասականությունների բացառման, և ձեռքբերված պայմանավորվածությունների շուրջ վստահության ամրապնդմանն ուղղված նպատակային քայլերը:

-Ձեր ընդդիմախոսները նշում էին, որ Հայաստանը` ՍԴ որոշումով, փորձեց շտկել այն սխալները, որոնք առկա էին արձանագրություններում, իսկ Թուրքիան համարեց, որ հայկական կողմը արձանագրություններին հակասող քայլ է կատարել: Ի՞նչ էին իրենցից ներկայացնում ՍԴ որոշումն ու նույն կառույցի կողմից ներկայացված մեկնաբանությունները:

-Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության` ՀՀ կողմից կնքված միջազգային համաձայնագրերը, պայմանագրերը կամ վավերացված կոնվենցիաները՝ որպես իրավական ուղի, պետք է ստանան Սահմանադրական դատարանի եզրակացությունն առ այն, որ դրանք չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը: Փաստացի, հայ-թուրքական արձանագրությունների առումով Սահմանադրական դատարանի եզրակացությունը հետևյալն էր՝ արձանագրությունները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը: Իսկ ինչ վերաբերվում է Սահմանադրական դատարանի կողմից տրված մեկնաբանություններին, ապա դրանք վերաբերում են զուտ հայ-թուրքական հարաբերությունների հետագա այն ձևաչափերին, որոնք նախատեսված են միջկառավարական ենթահանձնաժողովներում քննարկումների և դրանց դրանց ընթացակարգերի հետ կապված հարցերին: Բնականաբար, այս ամենը ենթադրվում է, որ պետք է ունենա որոշակի ուղղվածություն` արդեն իսկ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված նորմերի շրջանակներում: Դրանք ուղղակի մեկնաբանություններ էին հետագա անելիքների համար:

-Այսինքն` Թուրքիան փորձում էր իրեն ապահովագրե՞լ իր նկատմամբ հնարավոր ճնշումներից:

-Ոչ միայն ապահովագրել, այլև փորձ կատարվեց պատճառ գտնել շահարկումների և պատասխանատվությունից խուսափելու համար: Իմիջիայլոց, նմանատիպ անհիմն պատճառները բազմաթիվ կարող էին լինել, այսինքն, Թուրքիան, ըստ էության, ցանկացած խնդիր կարող է պատճառ բռնել, բայց քանի որ միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորություն ուներ, բնականաբար, այդ պատճառների համար փորձում էր լրացուցիչ դաշտ ապահովել: Կարծում եմ` Սահմանադրական դատարանի որոշումը զուտ շահարկման առարկա դարձավ Թուրքիայի հասարակության և քաղաքական շրջանակների կողմից, ինչն անհիմն էր, որովհետև Սահմանադրական դատարանի որոշումը զուտ իրավական գնահատական է: Ինչպես արդեն նշեցի, բոլոր միջազգային ամբիոնները և ձևաչափերը, ինչպես նաև` գերտերությունների հորդորները Թուրքիայի նկատմամբ կիրառվեցին՝ արձանագրությունները սահմանված կարգով վավերացնելու համար, սակայն Թուրքիան, ըստ էության, խուսանավեց և գործընթացը տարավ փակուղի: Բնական էր, որ Հայաստանը տրամաբանական հաջորդ քայլը կատարեց: Չնայած այդ հանգամանքին` Հայաստանն ամբողջովին չփակեց գործընթացի «վերագործարկման» հնարավորությունը` դրա համար ապահովելով համապատասխան իրավական բազա:

-Մի շարք քաղաքական ուժեր, գործիչներ նշում են, որ հայ-թուրքական սահմանը կարելի էր բացել նաև առանց այդ արձանագրությունների մշակման, ստորագրման կամ վավերացման: Արդյոք կա՞ր այդ հնարավորությունը:

-Ինչպես արդեն ասացի, սահմանների բացումը միջոց է, այլ ոչ թե նպատակ: Եվ, բնականաբար, սահմանները կարելի էր բացել առանց դիվանագիտական հարաբերությունների կառուցման: Սակայն դա կնշանակեր, որ սահմանները ցանկացած պահի կարող են կրկին փակվել այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 1993 թվականին: Դա, իհարկե, չի նշանակում, որ դիվանագիտական հարաբերություններ ունենալու պարագայում` Թուրքիան չի կարող սահմանները փակել, բայց քանի որ մենք գնում ենք երկարատև խաղաղության կառուցման ճանապարհով, և քանի որ այնպես չէ, որ մենք գործընթաց ենք սկսել հանուն գործընթացի, այլ գործընթաց` հանուն երկարատև, կայուն զարգացման և խաղաղության, հանուն տարածաշրջանում առկա խնդիրների լուծման, նպատակահարմար չէր գնալ ուղղակի սահմանների բացման ուղիով՝ մնացած խնդիրները թողնելով ապագային: Հայաստանն իր շահերից բխող և աշխարհաքաղաքական առկա հնարավորությունների շրջանակներում արեց արդյունավետ, հաշվարկված, հավասարակշռված քայլեր և նուրբ դիվանագիտական մոտեցումներ՝ միաժամանակ ապահովելով նաև դրա համաշխարհային մասշտաբով քարոզչական, տեղեկատվական, բացատրական ողջ գործընթացը:

-Որոշ գործիչներ նշում են, որ Հայաստանը այս մեկ-երկու տարիների ընթացքում ավելորդ ժամանակի կորուստ ունեցավ, որը կարող էր օգտագործել այլ կարևոր հիմնախնդիրների լուծման համար: Ինչպե՞ս եք վերաբերում նման մոտեցումներին:

-Տեսե՛ք, մենք խոսում ենք մի պետության հետ հարաբերությունների կարգավորման մասին, որի հետ ոչ միայն Հայաստանը` որպես պետություն, այլ հայ ժողովուրդը` որպես ամբողջական միավոր, ունի երկարատև շարունակվող դառը հիշողություններ և նաև աշխարհին ներկայացված դատապարտման արդարացի պահանջ: Եվ այն ընդդիմախոսները, ովքեր մտածում են, որ այս մեկ-երկու տարիները զուր վատնված ժամանակ էր, նրանց ուղղակի պետք է ասեմ, որ մեկ-երկու տարին նման հսկայածավալ և խոշոր նշանակություն ունեցող գործընթացի համար շատ քիչ ժամանակ է, որովհետև մենք Թուրքիայի հետ գրեթե հարյուրամյակ և ավելի խորքային իրավա-քաղաքական բնույթի հակասություններ ենք ունեցել և ունենք: Եվ ասել, որ մեկ-երկու տարում մենք այդ հակասությունները չկարգավորեցինք, կամ այդ ժամանակը զուր վատնված ժամանակահատված էր, խորապես սխալ մոտեցում է: Եթե Հայաստանն առաջինը հանդես չգար այդ նախաձեռնությամբ և հետագայում այդ քայլը կատարվեր Թուրքիայի կամ այլ երկրների իմպերատիվ նախաձեռնությամբ, ապա համոզված եմ, որ մեր ընդդիմախոսները մեզ կմեղադրեին այդ քայլն առաջինը չանելու մեջ:

-Ոմանց կարծիքով, ապրիլի 22-ի նախագահի ուղերձն ու կոալիցիոն կուսակցությունների հայտարարությունը ուշացած էին այն առումով, որ թուրքական կողմը բազմիցս էր հանդես եկել նախապայմանների լեզվով: Ինչո՞ւ է Հայաստանը հենց հիմա դուրս գալիս գործընթացից:

-Մեր քաղաքական ընդդիմախոսները դրանով փորձում էին ոչ միայն մեր հասարակությանը, այլև միջազգային հանրությանը մոլորության մեջ դնել:

-Հատկապես ի՞նչ նկատի ունեք:

-Իրենք ասում են, որ արձանագրություններում նախապայմաններ կան: Կարելի է ուղղակի վերցնել արձանագրությունները և կարդալ դրանք ու տեսնել, որ այնտեղ նախապայմաններ չկան: Արձանագրություններն այնպիսին են, ինչպիսին եղել են ստորագրման պահին և նույն վիճակով էլ սառեցվել են: Այսինքն` արձանագրություններում նախապայմաններ փնտրելու ցանկացած մոտեցում, ի սկզբանե, դատապարտված է: Իսկ Թուրքիան կարող էր ցանկացած հայտարարություն անել, և դա չի նշանակում, որ դրանք որևէ կապ ունեն արձանագրություններում ամրագրված դրույթների հետ: Դրանք ընթացիկ քաղաքական զարգացումներ են, որոնք կարող են ամենատարբեր դրսևորումներ ստանալ: Ի պատասխան` մենք բազմիցս նշել ենք, որ, ցավոք, Թուրքիան չի դադարում ապակառուցողական մոտեցում ցուցաբերել: Ցավոք, այսօր Թուրքիայի կողմից չեն քննարկվում այն հարցերը, որոնք ներառված են արձանագրություններում: Արձանագրությունների մեջ նշված է եղել «ողջամիտ ժամկետներ», և հենց այդ ժամանակն է, որն ի վնաս է աշխատել այս արձանագրություններին:

-Վերջապես ի՞նչ էր իրենից ներկայացնում «ողջամիտ ժամկետ» արտահայտությունը:

-«Ողջամիտ ժամկետ» արտահայտությունը կապված է այն հանգամանքի հետ, որ վավերացնելու համար կողմերին որոշակի ժամանակ էր պետք: Այդ փաստթղթերը պետք է տարբեր ընթացակարգերով անցնեին, ինչն էլ հավելյալ ժամանակ էր պահանջում: Սակայն Թուրքիայի Հանրապետությունը չգնաց այդ գործողությունների իրականացման ճանապարհով: Նա սկսեց մսխել, սպառել այդ ողջամիտ ժամկետը և այդ պատճառով՝ ՀՀ-ն, հավատարիմ իր սկզբունքներին, ողջամիտ ժամկետը որոշակիորեն առաձգական դարձրեց` ականջալուր լինելով նաև միջազգային հանրության հորդորներին՝ հույս ունենալով, որ Թուրքիան, ի վերջո, կկատարի իր ստանձնած պարտավորությունները: Բայց, ինչպես ասում են, ժամանակն էլ է քաղաքական ռեսուրս և ունի սպառման հնարավորություն: ՀՀ-ն գործընթացի այս փուլում սահմանեց եզրային կետ, որտեղ ինքն այլևս կանգ է առնում՝ սպասելով Թուրքիային: Այսինքն, ըստ էության, ՀՀ-ի կողմից պաշտոնապես Թուրքիային նախապայման առաջադրվեց: Այն պահին, երբ Թուրքիայի խորհրդարանը արձանագրությունների վավերացման համար դրական որոշում կապահովվի, այդ պահին Հայաստանն իր համար գործընթացը կհամարի վերսկսված:

-Չե՞ք կարծում, որ այս գործընթացի արդյունքում Թուրքիան որոշակի դերակատարություն ստանձնեց ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում:

-Ո՛չ, չեմ կարծում: Ես կարծում եմ, որ Թուրքիայի բոլոր լուրջ շրջանակները հստակ գիտակցում են, որ համաշխարհային, ինչպես նաև` տարածաշրջանային շահերը երբևէ, որևէ ձևաչափով, որևէ պայմանով Թուրքիային թույլ չեն տա մասը կազմել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի` ելնելով զուտ քաղաքական շահերից:

Թուրքիայի ակտիվ մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներին, որքան էլ որ կարևոր, նույնքան էլ հեռանկարային վտանգներ պարունակող է, և Թուրքայի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը ինչպես որ եղել է, այդպես էլ շարունակելու է մնալ մտրակի և բլիթի միջև: Բացի այդ` միանգամայն հասկանալի է, որ մեր երկրի շահերից չի բխում Թուրքայի մասնակցությունը ԼՂ կարգավորման գործընթացին և դա բազմիցս հայտարարվել է` անկախ Թուրքայի ցանկություններից և իր միջնորդական ծառայությունները մատուցելու պատրաստակամությունից:

- Վերադառնալով առաջին հարցին` եթե ամփոփելու լինենք այս գործընթացի առաջինը փուլը, ապա Հայաստանն ինչպիսի՞ ձեռքբերումներ կամ կորուստներ գրանցեց: Կարո՞ղ եք թվարկել:

1. Նախ Հայաստանի Հանրապետությունը հստակ արտահայտեց իր քաղաքական կամքը` տարածաշրջանում որպես գործոն հանդես գալու, առկա խնդիրները բանակցային, դիվանագիտական, փոխշահավետ հիմքերի վրա դնելու պատրաստակամությունը, ինչպես նաև` երկարատև խաղաղություն, կայունություն ապահովելու համար իր ջանքերը ներդնելու կարողությունը: Հայաստանն ապացուցեց, որ պատասխանատու և կանխատեսելի գործընկեր է և կարող է ներգրավվել լուրջ տարածաշրջանային գործընթացներում:
2. Մենք աշխարհին ապացուցեցինք, որ Հայաստանն ու հայկական Սփյուռքը մեկ ամբողջություն են, և Հայաստանն այն պետությունն է, որն ի զորու է իր խնդիրները բարձրացնել համաշխարհային մակարդակ և քննարկումներ իրականացնել միջազգային տարբեր ձևաչափերում:
3. Հայաստանը հիմնավորված կերպով ապացուցեց, ի ցույց դրեց, որ և՛ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, և՛ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, իր առաջնահերթությունները հստակ են, անբեկանելի և ամբողջովին հիմնված են միջազգային իրավունքի նորմերի վրա:
4. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքում ցեղասպանության ճանաչման գործընթացը նոր հնչեղություն ստացավ: Թեև որոշ պետություններ նշում էին, որ Հայատանն ու Թուրքիան փորձում են իրենց հարաբերությունները կարգավորել և պետք չէ նրանց խանգարել, դա ևս քննարկման ձև էր, որ այդ երկրները լրացուցիչ անգամ ուշադրություն դարձնեին Ցեղասպանության եղելության փաստին:
5. Եվ, վերջապես, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված այս ողջ գործընթացներում Հայաստանը` որպես պետություն, հետագա արտաքին քաղաքական հարաբերությունների կառուցման, զարգացման և խորացման համար ձեռք բերեց բավարար ծավալով քաղաքական կապիտալ և հեղինակություն:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}