
Ադրբեջանական կեղծարարության արգելում` Թեհրանի գրքի ցուցահանդեսում
Թեհրանի 23-րդ գրքի միջազգային ցուցահանդեսի ընթացքում Ադրբեջանի Հանրապետությունը ներկայացնող տաղավարի ներկայացուցիչներին չի թույլատրվել ներկայացնել այն գրքերը, որոնցում Լեռնային Ղարաբաղի պատմությունը և մշակույթը կեղծ փաստերով են ներկայացված եղել:
Թեմայի մասին գրող հակաիրանական, Ադրբեջանի աջակցությունը վայելող «թեբրիզսեսի.քոմ» կայքը տեղեկացրել է, որ Իրանի մշակույթի նախարարությունն արգելել էր նման թեմաների արծարծումը:
Իսկ ադրբեջանական լրատվամիջոցներն էլ տեղեկացնում են, որ ցուցահանդեսին մասնակցող Ադրբեջանի Հանրապետության տաղավարի ներկայացուցիչների և իրանական «ՍԱՀԱՐ» հեռուստաըկերության լրագրողների միջև միջադեպ է տեղի ունեցել, երբ վերջիններս փորձել են նկարահանել Ադրբեջանի տաղավարը