«Միջին դպրոցում բնագիտական առարակաների դասագրքերը բարդ են տվյալ տարիքային խմբերի համար»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դասագրքերի շրջանառու հիմնադրամի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը և Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Մելիքյանը անդրադառձան դպրոցական դասագրքերի վերաբերյալ հնչած ծնողների բողոքներին:
Գագիկ Մելիքյանը նշեց, որ դպրոցկան դասագրքերի վերաբերյալ դժգոհություններ միշտ էլ կան և կլինեն, ի դեպ, նրա խոսքով, դպրոցական դասագրքերի վերաբերյալ դժգոհություններ կան նաև այլ երկրերում:
«Տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ են արտահատել դասագրքերի վերաբերյալ, եղել են և դժգոհություններ և դրական կարծիքներ: Միանշանակ ասել, որ բոլոր դժգոհում են, ճիշտ չի լինի»,- ասաց նա:
Կարինե Հարությունյան էլ նշեց, որ այն ժամանակ, երբ նոր դասագրքերը տրամադրվում են դպրոցներին`փորձաքննության համար, այդ ժամանակ նրանք անտարբեր են լինում, գրքերը լավ չեն ուսումնասիրում, սակայն երբ սկսում են դրանցով աշխատել, այդ ժամանակ հարցեր են ծագում և դժգոհություններ են հայտնվում:
Իսկ ինչ վերաբերում է միջին դպրոցի գրքերի բարդությանը, ապա նա չժխտեց, որ այսօր, իսկապես, միջին դպրոցում, մասնավորապես, բնագիտական առարակաների դասագրքերը, պատմություն և մաթեմատիկա առարկաների դասագրքերը բարդ են տվյալ տարիքային խմբերի համար:
«Այդ դասագրքերում լեզուն բարդ է, գիտականության աստիճանը բարդ է, քան այդ տարիքային խմբի համար պահանջվում»,-ասաց նա:
Նրա խոսքով, առաջիկայում այդ գրքերի հեղիանակներին առաջադրվելու է այդ դասագրքերում տարբեր թեմաների շարադրման լեզուն դարձնել ավելի մատչելի, ինչպես նաև գիտականությունը ավելի քչացնել:
«Դասագրքերը բարդ են լինում, քանի որ շատ հաճախ գրքերը գրում են բուհերի դասախոսները, իսկ այսօր ուսուցիչների մեջ շատ քիչ կադրեր ունենք, որ դասագրքեր են գրում»,- ասաց նա:
Ըստ նրա, նորմալ երևույթ է, որ նոր դասագրքերի վերաբեյալ հնչում են բացասական կարծիքներ, քանի որ դպրոցական համակարգը ամբողջ աշխարհում պահպանողական է, բոլոր հետխորհրդային երկրներում, նաև Հայաստանում, պահպանողականությունը շատ ավելի մեծ է, քան արևմտյան երկրներում: