Զանգվածային ձերբակալություններ` Թուրքիայում
Թուրքիայում հերթական անգամ ձերբակալությունների լայնամասշտաբ օպերացիա է իրականացվել: «Դողանհաբեր» (DoganHaber) լրատվական գործակալության հաղորդմամբ` թուրք ոստիկանները երկրի 10 նահանգներում կազմակերպած համաժամանակյա գործողության արդյունքում ձերբակալել են 30 հոգու: Վերջիններիս ինքնության մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում: Հայտնի է միայն, այդ մարդիկ ձերբակալվել են «Էրգենեքոն»-ի գործով դատավարության շրջանակներում:
Հիշեցնենք, որ այդ դատավարությունը թուրքական մամուլը բնութագրել է որպես դարի դատավարություն: Այդ գործով ձերբակալվածները մեղադրվում են պետական հեղաշրջում ծրագրելու և դա իրականացնելու փորձի մեջ: