Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող ծրագրերի կյանքի կոչմանը
Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Ժակ Դիուֆին (Dr. Jacques Diouf), ով Հայաստանում է գտնվում մայիսի 10-14-ը Երևանում կայանալիք Գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) 36-րդ նստաշրջանին և Պարենի կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային 27-րդ համաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Ողջունելով հյուրին, արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ տարիներ ի վեր Հայաստանի և միջև արդյունավետ համագործակցության լավ ավանդույթներ են ձևավորվել:
Էդվարդ Նալբանդյանը նաև գոհունակություն հայտնեց, որ Երևանում գործող ՊԳԿ տարածաշրջանային ներկայացուցչութունը սերտորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ:
Ժակ Դիուֆը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հաստատակամությունն ու ջանքերը ուղղված Պարենի համաշխարհային ծրագրի արդյունավետ իրականացմանը, վստահեցնելով, որ իր կողմից ղեկավարվող կազմակերպությունը այսուհետ ևս կշարունակի սերտորեն աջակցել Հայաստանում իրականացվող ծրագրերի կյանքի կոչմանը, նպաստել երկրի գյուղատնտեսության զարգացմանը:
Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր քարտուղարը կարևոր համարելով Երևանում գյուղատնտեսության և պարենի ոլորտի տարածաշրջանային հանդիպման անցկացումը, շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին այն բարձր մակարդակով կազմակերպելու համար: