Deep Purple-ի կիթառահար. «Հայաստանի մասին Իէն Գիլանը մեզ լավ բաներ է պատմել»
Deep Purple-ի կիթառահար Սթիվ Մորսը www.Bravo.am-ի հետ հարցազրույցում ասել է, որ խմբի անդամները Հայաստանի մասին շատ լավ բաներ են լսել վոկալիստ Իէն Գիլանից, ով վերջին տարվա ընթացքում երկու անգամ այցելել է Երևան:
«Մենք նրանից լսել ենք միայն ամենալավը և ակնկալում ենք հիանալի շոու և ոգևորված հանդիսականներ»,- ասել է Սթիվ Մորսը:
Երևանում Deep Purple-ի համերգը կկայանա մայիսի 25-ին, ժամը 19:00-ին` Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում:
Պատասխանելով հարցին այն մասին, թե Deep Purple-ի համար կարևո՞ր է արդյոք ելույթ ունենալ այնտեղ, որտեղ խումբը երբևէ չի եղել, Սթիվ Մորսն ասել է.
«Ես խմբի անդամ եմ արդեն 17 տարի, և այդ ընթացքում մենք հաճախ ենք հանդես եկել Deep Purple-ի համար նոր վայրերում: Եվ ես բազմիցս համոզվել եմ, որ մարդկանց միջև կան ավելի շատ նմանություններ, քան տարբերություններ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները