Վիկ Դարչինյան. «Երբեք չեմ տեսել, թե Բարսելոնան ինչպես է մենամարտում»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթևքաշային կարգում WBC-ի և WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը հայտարարել է, որ լավ է պատրաստվել Էրիկ Բարսելոնայի հետ մայիսի 20-ին կայանալիք մենամարտին: Հիշեցնենք, որ այդ մարտում խաղարկվելու է թեթևքաշային կարգում IBO-ի վարկածով չեմպիոնի կոչումը:
«Ես երբեք չեմ տեսել, թե նա ինչպես է մենամարտում: Բայց ինձ ասել են, որ անցկացրած 70 մարտից ոչ մեկում ժամանակից շուտ չի պարտվել: Վստահ եմ, որ մեզ լավ մենամարտ է սպասվում: Մարզումային լավ գործընթաց եմ անցկացրել և հիմա գերազանց մարզավիճակում եմ»,- Դարչինյանի խոսքերը մեջբերել է Fightnews.com-ը: