Այս տարի շրջանավարտների թիվը պակասել է
Այս տարի Հայաստանի Հանրապետությունում դպրոց կավարտիշուրջ 38 350 աշակերտ , որը նախորդ տարվա շրջանավարտների թվից պակաս է 9 650-ով:
Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը: Նշենք, որ անցած տարի եղել է 48 հազար շրջանավարտ:
Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունից տեղեկացանք, որ մայրաքաղաքում այս տարի դպրոցը կավարտի 9 519 շրջանավարտ, որը 1201-ով պակաս է նախորդ տարվա շրջանավարտների թվից:
Ա. Բաղդասարյանը նշեց, որ այս տարի հանրապետության բոլոր դպրոցներում «Վերջին դասը» կնշվի մայիսի 21-ին ու հավելեց, որ նախարարությունը հորդորում է բոլոր դպրոցներին, որ այդ հիշարժան օրը պետք է նշել դպրոցին վայել հանդիսավորության շրջանակում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան