Մահապատժի է դատապարտվել մանկապարտեզի վրա հարձակում գործած մարդը
Չինաստանի Ցզյանսու նահանգի դատարանը մահապատժի է դատապարտել 47-ամյա Սյույ Յույուանին, ով զինված հարձակում էր գործել մանակապարտեզնից մեկի վրա: «Սինհուան» գործակալության տեղեկացմամբ, նա ընդունել է, որ հարձակումով ցանկացել է իր չարությունն արտահայտել հասարակության դեմ:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին հարձակվելով մանկապերտեզի վրա, նա դանակի հարվածներ էր հասցրել սաներին ու դաստիարակներին:
Դրանից հետո պարզվել էր, որ հանցագործը կուտակված պարտքեր ունի և անձնական խնդիրներ` հարձակվելով մանկապարտեզի վրա՝ արտահայտել է իր բարկությունը և իբր ցանկացել վրեժխնդիր լինի:
Նախորդող հրապարակում՝
Չինաստանի մանակապերտեզներից մեկում մի մարդ 28 երեխայի է դանակահարել