Էրդողանը Հունաստանում է. Աթենքի փողոցներում այրում են Թուրքիայի դրոշը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է Հունաստանում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրդողանի այցին ընդդեմ բողոքի ակցիաներ են կազմակերպելու հույները, հայերը, «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ)-ի համակիրները:
Թուրքական «CNNTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` այսօր Աթենքի փողոցներում հույն ցուցարարները հրապարակավ այրել են Թուրքիայի դրոշը: Ցուցարարները ծածանել են նաև հետևյալ գրությամբ պաստառներ` Էգեյան ծովը հույների ծովն է: Ոստիկանությունը միջամտել է և կանխել բողոքի ակցիաների հետագա ընդլայնումը: Նույն աղբյուրի համաձայն` բողոքի ցույցի կազմակերպումն ու գլխավորումն իրականացնում է Հունաստանի «Ազգայնական կուսակցությունը»: