«Թանգարանային գիշեր». Ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր հայաստանյան թանգարանների մուտքն անվճար է
Այսօր «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակներում մայրաքաղաքային ու մարզային երեք տասնյակից ավելի թանգարններն այցելուներին ներկայանալու են նոր ցուցադրություններով: Միջոցառումները մեկնարկելու են ժամը 18:00-ին ու շարունակվելու են մինչև 24:00:
Հայաստանի պատմության թանգարանն իր այցելուներին առաջարկելու է դիտել «Փրկված մասունքներ» ցուցադրությունը, Հայաստանի ազգային պատկերասրահը` «Էդմոն Բարսեղյան» ցուցահանդեսը, արվեստի ֆիլմերի ցուցադրում, դասական երաժշտություն, համերգներ` ջազ, ռոք, տիկնիկային ներկայացումներ, «Հեքիաթն է կանչում»:
Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում բացվելու է ցուցահանդես`«Քաղաքային բնանկար» (պրիմիտիվիստներ Ա. Ճերմակյան, Ա. Ղուլարյան, Գ. Ամիրյան, Հ. Համբարձումյան), «Տկզար» ազգագրական համույթի համերգը:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ներկայացվելու է Ազգային փոքրամասնությունների մշակույթը:
ՀՀՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում լինում է ցուցադրություններ`
«Հայկական եկեղեցիների մասնակցությունը Արցախյան ազատամարտում», «Սփյուռքահայերը Արցախյան ազատամարտում», «ԼՂՀ մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին», «Հայ հետախույզները Հայրենական պատերազմում», «Հայրենական մեծ պատերազմի ծաղրանկարները»:
Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվելու է «Իմ գործընկեր ճարտարապետները» ծաղրանկարների ցուցահանդեսը (հեղինակ` Հարություն Չալիկյան), Երևանի միջազգային բիզնես-կենտրոնի մրցութային աշխատանքների ցուցադրություն, «Լեռնապատում հայոց» շարքից` «Արևմտյան Հայաստան, Անի, Կարս, Արարատը հակառակ կողմից և...» լուսանկարների ցուցահանդես, «Արևմտյան Հայաստանը լուսանկարներում» ֆոտոցուցահանդես, «Մեծ Հայքի ժայռապատկերները» (զեկուցող` Կարեն Թոխատյան),
«Աշխարհի մեծերը հայ ճարտարապետության մասին» (զեկուցող` ճարտարապետ, դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյան), «Արաքսի ափին» ֆիլմի դիտում (հեղինակ` Վարդան Բաղդասարյան):
Ս. Փարաջանովի թանգարանում բացվելու է «Ս. Փարաջանովը լուսանկարներում» ցուցահանդեսը:
Հովհաննես Թումանյանի թանգարանում կազմակերպված 6 միջոցառումներն ավարատվելու են հրավառությամբ:
Տարբեր ցուցադրություներ են լինելու նաև Փայտարվեստի թանգարանում, Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտում, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Հայաստանի բնության պետական թանգարանում, Երևան քաղաքի պատմության թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Ե. Քոչարի, Կ. Դեմիրճյանի և Կալենցի թանգարաններում, Մ. Սարյանի, Հ. Կոջոյանի և Ա. Սարգսյանի, Ա. Խաչատրյանի, Ավ. Իսահակյանի, Խ. Աբովյանի, Դ. Դեմիրճյանի, Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարաններում և այլն:
Մարզերի բնակիչները նույնպես կարող են այցելել իրենց մարզի տարածքում գտնվող թանգարաններ: Սյունիքի մարզի (Սիսիան) Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանում կազմակերպվելու է «Մանուշակագույն հորիզոններ»-հանդիպումներ թանգարաններում, Շիրակի մարզի (Գյումրի) Գյումրու ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարանում «Մեր քաղաքը և նրա մարդիկ»-նկարների ցուցադրություն, պարգևների հանձնում, համերգային ծրագիր, ֆիլմերի ցուցադրություն, իսկ Երանուհի և Մարիամ Ասլամազյանների թանգարանում` «Ասլամազյանական նատյուրմորտ»-նկարում են ուսանողները, Երանուհի Ասլամազյան-ծաղիկներով նատյուրմորտների ցուցադրություն թանգարանի բակում, համերգային ծրագիր, Մհեր Մկրտչյանի թանգարանում, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի տուն-թանգարաններում նույնպես կազմակերպվելու են միջոցառումներ:
Լոռու, Գեղարքունիքի, Արարատի մարզերի բնակիչները նույնպես «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակներում անվճար կարող են այցելել իրենց մարզի տարածում գտնվող թանգարաններն ու տուն-թանգարանները:
«Թանգարանների գիշեր» նախագիծը սկիզբ է առել 1999 թ.-ին` գարնանային որևէ կիրակի ֆրանսիական թանգարաններում հասարակության համար անվճար «բաց դռների» օր հայտարարելու` Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով:
Նախաձեռնությունը ստանում է «Թանգարանների գարուն» անվանումը` 2001-ից վերանվանվելով «Թանգարանների գիշեր»-ի և գրավում Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող 39 երկրների ուշադրությունը և Եվրոպայի խորհրդի աջակցությունը: Հայաստանում այն անցկացվում է արդեն 6-րդ անգամ:
«Կախարդական բացահայտումներով լի տոնական իրադարձություն` գիշերային հմայք ստացած հյուրընկալ թանգարանների այցելության ընթացքում... Այս նախաձեռնությունը նպաստում է եվրոպական մայրացամաքի թանգարանների միջև նոր կապեր հյուսելուն, այն հրավիրում է ողջ հասարակությանը բացահայտելու ամենամոտ մշակութային միջնորդների` թանգարանների անսպառ հարստությունը... Ջերմորեն շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հնարավոր են դարձնում այս բացառիկ իրադարձությունը և մասնակիցներից յուրաքանչյուրին մաղթում եմ հրաշալի թանգարանային գիշեր` լի արվեստի նկատմամբ սիրով»,- «Թանգարանային գիշեր»-2010-ի առթիվ ողջույնի այսպիսի ուղերձով է հանդես եկել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտտերրանը, դիմելով նախաձեռնության բոլոր մասնակից թանգարաններին: Այս մասին տեղեկացանք մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում