Նարեկ Գալստյան. «Երկրից հեռացող թիվ 1 զանգվածը երիտադարսություն է»
Այսօրվա ասուլիսում ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը նկատեց, որ ուսանողության առաջնահերթ խնդիրներից է ուսումն ավատելուց հետո աշխատանք գտնելու հարցը:
«Երկրից հեռացող թիվ 1 զանգվածը երիտադարսություն է»,- հայտարարեց Ն. Գալստյանը:
Նա նշեց, որ դիմել են կառավարությանը` առաջարկելով, որ գործարարներն աջակցեն ուսանողներին ուսման վարձի վճարման, հետո նաև նրանց մոտ աշխատանքի տեղավորվելու հարցերում: Այսինքն` ֆինանսավորեն իրենց ապագա կադրերին:
Այս հարցի վերաբերյալ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը նկատեց, որ իրենք վերջին շրջանում մտածում են այնպիսի համակարգի ներդրան մասին, որը հնարավորություն կտա ուսումն ավարտելուց հետո վճարել ուսման վարձը: Այսինքն` աշխատանքի տեղավորվելուց հետո հոգալ ուսման ծախսերը: Նա նշեց, որ ներկայումս դա պետական սուբսիդավորման հարց է, դեռևս քննարկմուների փուլում է: Վ. Էնֆիաջյանը հավելեց, որ այս ծրագիրն, իհարկե, դժվար իրականանալի է, սակայն օրինակ բերեց «Բնակարան երիտասարդ ընտանիքների համար» ծրագիրը, որի վերաբերյալ ևս սկզբնական շրջանում անվստահություն կար: