Պոլիոմիելիտի պատվաստումից երեխա է մահացել
Մերձամուրի իրավապահ մարմինները քննություն են սկսել 1.5 տարեկան երեխայի մահվան պատճառների բացահայտելու նպատակով: Երեխան մահացել է պոլիոմիելիտի հերթական պատվաստումից հետո: Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, երեխայի առողջական վիճակը վատացել է պատվաստումից հետո, մեկ շաբաթ անց երեխային ինքնաթիռով տեղափոխել են Բլագովեշենսկ, որտեղ բժիշկները երեք շաբաթ պայքարել են նրա կյանքը փրկելու համար:
Իրավապահները առաջ են քաշել նաև այն վարկածը, որ պատվաստանյութը ժամկետանց է եղել: Աղջնակը մահացել է նախօրեին, նա ընտանիքի միակ երեխան էր:
«Ապրիլի 21-ին Սոֆյային պատվաստելուց մի քանի ժամ հետո, նա վատ էր զգում, ջերմում էր, փսխում: Հաջորդ օրը երեխան ավելի վատ էր, նրան տեղափոխեցինք հիվանդանոց՝ ինֆեկցիոն բաժանմունք, քանի որ բժիշկները ախտորոշել էին աղիքային թունավորում: Մեզ մոտ կասկածներ կան, որ պատվաստանյութը ժամկետանց է եղել»,-ասել է աղջկա հայրը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան