Հայաստանում ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում քիչ են ասպիրանտուրա դիմել ցանկացողները
Այսօրվա ասուլիսում անդրադառնալով ասպիրանտական պետպատվերով տեղերի կրճատմանը` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նկատեց, որ հետբուհական կրթության բնագավառում` օրինակ ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտներում, շատ քիչ մարդիկ կան, որ ցանկանում են ասպիրանտուրա ընդունվել, մինչսեռ այս ոլորտներում գիտնականների անհրաժեշոտությունը մեծ է:
Երիտասարդական նոր շարժման անդամ Դանիել Իոնեսյանը հավելեց, որ ոչ բոլորն են բանակից խուսափելու նպատակով գնում ասպիրանտուրա: Նա նկատեց, որ այս նախաձեռնության արդյունքում` պարզապես կմեծանան կաշառքների չափերը, սակայն բուն խնդիրը չի լուծվի:
Իոնեսյանը նշեց, որ անցյալ տարի առաջարկվել է 230 ասպիրանտական տեղ, որոնց այս տարի` 120: «110 հոգին չեն կարող բանակը փրկել»,- կարծիք հայտնեց Դ. Իոնեսյանը: Իսկ Վ. Էնֆիաջյանը հակադարձեց, որ երկրին հարկավոր չեն բանակից խուսափող երիտասարդներ:
ՍԴՀԿ ներկայացուցիչ Նարեկ Գալստյանն էլ առաջարկեց, որ բանակ զորակոչվեն անխտիր բոլոր 18 տարին լրացած երիտասարդները, անկախ նրանից ուսանո՞ղ են, թե` ոչ: