Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված այս տարվա բերքահավաքի աշխատանքների կազմակերպմանը:
Երկրի ղեկավարը ընդգծել է բերքահավաքի պատշաճ իրականացման և կորուստները նվազագույնին հասցնելու անհրաժեշտությունը: Միաժամանակ Նախագահը կարևորել է պաշտպանության բանակի և փրկարար ծառայության ներուժի օգտագործումը` հատկապես հրդեհների դեմ պայքարի կազմակերպման գործում:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ` Բակո Սահակյանը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետներում կազմել աշխատանքային պլան և Մարտունու շրջանում ստեղծել դաշտային պայմաններում գործող շտաբ-ճամբար` իրականացվող աշխատանքները տեղում համակարգելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև մի շարք տնտեսվարող սուբյեկտների ղեկավարներ: