Իրանից այաթոլլահ. «Վերջնագիր Իլհամ Ալիևին ` Այնպես մի արեք, որ պատմության աղբանոցն ընկնեք»
Իրանական «շոմալնյուզ.քոմ» կայքի փոխանցմամբ իրանից այաթոլլահ Զեյն-օլ Աբեդին Ղորբանին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում շիական մզկիթների վիճակին: Դիմելով Ադրբեջանի նախագահ Իլահամ Ալիևին` հայտարարել է. «Ես Ձեզ վերջնագիր եմ ներկայացնում, այնպես մի արեք, որ Մուհամմադ Ռեզա շահի և Սադամ Հուսեյնի պես պատմության աղբանոցն ընկնեք»:
Այաթոլլահն ավելացրել է. «Իլհամ Ալիևը չպետք է սիոնիստների և վահաբիների գործիքը դառնա, հակառակ պարագայում, իսլամի էլիտան ներկայացնող հոգևորականները շիաներին պայքարի և ապստամբության հրաման կարձակեն»:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահին խիստ քննադատել էր նաև իրանցի մեկ այլ բարձրաստիճան հոգևորական այաթոլլահ Մաքարեմի Շիրազին, որը մասնավորապես նշել էր. «Մենք մեր պատգամը պաշտոնապես փոխանցել ենք Ադրբեջանի իշխանություններին, և այժմ հստակ հայտարարում ենք, որ եթե Ադրբեջանում շարունակվի մզկիթների քանդման գործընթացը, պայքարի հրաման կարձակենք, և այն անձը, որը պայքարի ընթացքում կզոհվի, «շահիդ»կդառնա»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան