Թունավորում Վանաձորում. Ութ մարդ, այդ թվում երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Շաբաթ երեկոյան՝ ժամը 22.10-ին, Վանաձորի Ինֆեկցիոն հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել Մարգահովիտ գյուղի բնակիչներ` 1986 թ. ծնված Ռուզաննա, 1983 թ. ծնված Սյուզաննա ու 1996 թ. ծնված Արշավիր Գ.-երը և 1965 թ. ծնված Սիլվա Բ.-ն: Նրանք հիվանդանոցում հայտնել են, որ թունավորվել են Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի թիվ 49 հասցեում գտնվող «Գրին Պլազա» մթերային խանութից գնված «Էկլեր» թխվածք ուտելու հետևանքով:
Ոստիկանության տեղեկացմամբ, նույն օրը, ժամը 23.40-ին, նույն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աղիքային ինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Դարպաս գյուղի բնակիչներ` 2006 թ. Աշոտ Ղ.-ն, 1962 թ. ծնված Անի Կ.-ն, 1986 թ. ծնված Տաթևիկ Ա.-ն և 2008 թ. ծնված Անժելիկա Ղ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույնպես թունավորվել են «Էկլեր» թխվածք ուտելու հետևանքով, որը գնել են Վանաձոր քաղաքի մեկ այլ հասցեում գտնվող մթերային խանութից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան