Ա. Մերկել. Կայունացման փաթեթը ժամանակավոր օգնություն է
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրոյի գոտո երկրների կայունացման համար տրիլիոն դոլարի փաթեթը, նրանց կօգնի միայն ժամանակ շահել: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Ըստ աղբյուրի, Մերկելը ֆինանսական շուկայի ավելի խիստ կարգավորման կոչ է արել:
Անգելա Մերկելն ընդգծել է, որ անհրաժեշտ է հաղթահարել եվրոյի գոտու երկրների տնտեսություններում այսօր գոյություն ունեցող հսկայական տարբերությունը:
«Մենք միայն ժամանակ ենք շահել, որպեսզի հարթենք եվրոգոտու առանձին երկրների բյուջեների դեֆիցիտն ու մրցունակությունը»,-ասել է Մերկելը: