Թուրքիայում հետաձգվել է Սուրբ Խաչում մատուցվելիք պատարագը
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում սեպտեմբերի 12-ին մատուցվելիք պատարագը հետաձգվել է: Պատճառը կառավարության առաջարկած և խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունների օրեսնդրական փաթեթի շուրջ նույն օրը Թուրքիայում անցկացվելիք համաժողովրդական հանրաքվեն է:
Ըստ թուրքական «CNNTurk» լրատվական գործակալության` այս մասին հաղորդագրություն է տարածել Վանի կուսակալությունը, համաձայն որի, Վանի կուսակալ Մյունիր Քարալօղլուն Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է մեկ շաբաթով հետաձգել սեպտեմբերի 12-ին նախաշված Սուրբ Խաչի պատարագը: Առաջարկն ընդունվել է հայկական համայնքի կողմից, ինչ համար էլ և թուրքական իշխանությունները շնորհակալություն են հայտնել:
Նշենք, որ վերանորոգումից հետո 2007 թվականից Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին գործում է որպես թանգարան, և մինչև օրս գմբեթը խաչազուրկ է:
Նախորդող նորություն` Վանի կուսակալը դիմելու է հայ համայնքին` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագը մեկ շաբաթով հետաձգելու համար