Deep Purple-ի բաս-կիթառահարն անհամբերությամբ սպասում է երևանյան համերգին
Deep Purple-ի բաս-կիթառահար Ռոջեր Գլովերը www.Bravo.am-ի հետ հարցազրույցում ասել է, որ անհամբերությամբ սպասում է Երևանում խմբի համերգին:
«Իէն Գիլանը մեզ ասաց, որ հրաշալի ժամանակ է անցկացրել Հայաստանում և չափազանց երջանիկ էր այդ առումով: Ինչ վերաբերում է սպասումներին, ապա ես նախընտրում այդպիսիք չունենալ և անակնկալների հանդիպել: Տարիների ընթացքում այն համոզման եմ եկել, որ ենթադրությունները հաճախ ոչ ճիշտ են լինում»,- ասել է Ռոջեր Գլովերը:
Deep Purple-ի համերգը Երևանում կկայանա մայիսի 25-ին, ժամը 19:00-ին` Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում:
Պատասխանելով www.Bravo.am-ի այն հարցին, թե Deep Purple-ի համար կարևո՞ր է արդյոք ելույթ ունենալ այնտեղ, որտեղ խումբը երբևէ չի եղել, Ռոջեր Գլովերն ասել է.
«Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր համերգ, բայց նոր տեղում հանդես գալն, իհարկե, միշտ ավելի գրավիչ է, այնպես որ սպասում եմ անհամբերությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները