Հունիսի 7-8-ը Ադրբեջանի նախագահը մեկնելու է Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստեղծվելիք Բարձրագույն ռազմավարական համագործակցության խորհրդի հիմքերը դրվելու են հունիս 7-8-ը Իլհամ Ալիևի` Անկարա կատարելիք այցի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթի էլեկտրոնային կայքը: Բարձրագույն այդ խորհուրդը միտված է խթանել նաև երկու երկրների տնտեսական համագործակցությունը:
Նույն աղբյուրի համաձայն` Էրդողանը վերահաստատել է Անկարայի դիրքորոշումն առ այն, որ թուրքական մեջլիսի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն անհնար է, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցում չկա լուծման տեղաշարժ:
Ի դեպ` Էրդողանը Բաքվից մեկնել է Վրաստան, Բաթումիում հանդիպել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ և միասին մասնակցել են նորակառույց «Sheraton Batum» հյուրանոցի բացման արարողությանը: