ԳԹԿ-ն վերապատրաստում է միասնական քննությունների կազմակերպիչներին
Գնահատման և թեստավորման կենտրոնի վերապատրաստումների բաժինը Երևանում վերապատրաստման դասընթացներ է անցկացնում միասնական քննությունների կազմակերպիչների համար: Այս մասին Panօrama.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը:
Նա նշեց, որ նախորդ շաբաթ մարզերում վերապատրաստումները քննությունների կազմակերպիչների համար արդեն կազմակերպվել են:
Գ. Մանուկյանը հայտնեց, որ հետագայում նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ կազմակերպել միասնական քննությունների քննական կենտրոնների ղեկավարների, օպերատորների և միասնական քննությունների գործընթացին մասնակից ԳԹԿ-ի ներկայացուցիչների համար:
Նրա խոսքով, եթե անցած տարի միասնական քննությունների կազմակերպիչներ ընտրվում էին միայն ուսուցիչներ, ապա այս տարի ընտրվել են նաև ուսանողներ, որոնք կամ մագիստարտուրայի, կամ էլ 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողներ են:
«Ավելին, հետագայում նախատեսում ենք, որպես կազմակերպիչներ ընտրել նաև ծնողների, ինչն էլ գործընթացը հասարակության համար ավելի թափանցիկ կդարձնի»,- ասաց նա: Նա հայտնեց, որ այս տարի միասնական քննությունների անցկացման համար ԳԹԿ ընտրել է 450 կազմակերպիչ: