Ա. Գրիգորյան. Նախարարության հիմնախնդիրը կաշառակերությունն է
«Եվրոպական ոչ մի երկիր միջնակարգ դպրոցներում ուսուցումը չի կատարում որևէ մի այլ երկրի լեզվով, եթե դա չի պարտադրվում օտար երկրի կողմից: Ավելին, հաճախ պայքար է գնում ազգային փոքրամասնությունների կողմից իրենց լեզվով կրթություն կազմակերպելու հարցում: Հայկական դպրոցներում կրթության վատ վիճակը փրկելու ճանապարհը` օտարալեզու դպրոցներ բացելով, չի լուծվի, այլ ավելի կվաթարանա»,-Կրթության Գիտության նախարարության օտարալեզու դպրոցներ բացելու վերաբերյալ նման կարծիք է հայտնել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանը:
Ըստ նրա, նախարարության հիմնախնդիրը նախարարության ղեկավար կազմի, աղաղակելիության չափի հասնող, կաշառակերությունն է, որն և հիմք է հանդիսանում Հայաստանում կրթական համակարգի աղետալի վիճակի համար:
«Քանի դեռ չի վերացել կոռուպցիան այդ նախարարությունում, Հայաստանի կրթական համակարգում բարեփոխումների նորմալ, գիտականորեն հիմնավորված առաջարկներ լսելը անհնարին է: Կոչ ենք անում, առանց այն էլ վտանգի ենթարկված կրթական համակարգում, կասկածելի նորամուծություններ անելու փոխարեն առաջին հերթին զբաղվել ինքնամաքրմամբ, որից հետո ճիշտ լուծումները ինքնըստինքյան կհայտնվեն»,-ասել է նա, հավելելով, որ միանում է ինտերնետով և մամուլով տարածվող բոլոր առողջ քննադատություններին: