ԵԱՀԿ մասնագետը դրական է գնահատել Հայաստանի մամուլի ազատության ապահովմանն ուղղված քայլերը
Այսօր Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ տիկին Դունյա Միյատովիչին (Dunja Mijatovic):
Ողջունելով հյուրին` Արման Կիրակոսյանը կարևորեց ԵԱՀԿ դերը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման գործում:
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով նորանշանակ ներկայացուցիչն անդրադարձավ Հայաստանի կողմից մամուլի ազատության ապահովմանն ուղղված քայլերին` դրական գնահատելով օրենսդրական բարեփոխումները:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ` զրուցակիցները հանգամանորեն քննարկեցին Հայաստանի և ԵԱՀԿ` մասնավորապես Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետ հետագա համագործակցության խնդիրները, նշեցին այս հարցում տարածաշրջանային համագործակցության ապահովման անհրաժեշտությունը: