Սերգեյ Շահվերդյան. Մեծանում է զբոսաշրջիկների հետաքրքրությունը ԼՂՀ-ի նկատմամբ
Նախորդ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 13 տոկոս աճ, ինչը նշանակում է, որ մեծանում է զբոսաշրջիկների հետաքրքրությունը ԼՂՀ-ի նկատմամբ»,- լրագրողներին ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը: Նա նշեց, որ վերջին երկու տարվա ընթացքում 15-20 տոկոսով աճել է ԼՂՀ այցելող զբոսաշրջիկների թիվը:
Panorama.am-ի թղթակցի այն հարցին, թե դա ինչո՞վ է պայմանավորված, նա ասաց, որ եթե նախկինում համապատասխան քարոզչություն չէին տանում, վերջին երկու տարվա ընթացքում ավելի ակտիվ են, արտաքին շուկաներում քարոզչական աշխատանքներ են տանում, մասնակցում են միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների, զարգացնում են ԼՂՀ համապատասխան ենթակառուցվածքները:
Ս. Շահվերդյանն ասաց, որ, հիմնականում, Արցախ են գալիս ափյուռքահայերը, որոնց համար այն ոչ այնքան զբոսաշրջային վայր է, որքան գաղափարական, բարոյական արժեք: Նա նաև հայտնեց, որ վերջին տարիներին նկատվում է, որ զբոսաշրջիկների մի զգալի մասը օտարազգի ներկայացուցիներ են` հիմնականում Եվրոպայից ու Ամերիկայից: «Ճիշտ է, նրանք տեղյակ են Ղարաբաղի պատմությանը, սակայն` որոշակի վերապահումներով: Մենք քարոզչական միջոցներով տարածում ենք ճշմարտությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբերյալ»,- ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան