Zaman. Էրդողանը փախչում է իր երկրից
Թուրքիայի ընդդիմադիր ուժերը քննադատում են վարչապետ Էրդողանի վարած արտաքին քաղաքականությունը և մասնավորապես Անկարայի ստանձնած միջնորդական առաքելությունները այս կամ այն տարածաշրջանային հարցում: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Zaman» թերթը, ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱԶԿ - MHP) պատգամավոր Մեհմեթ Շանդըրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Էրդողանը երկրե երկիր շրջելով փաստորեն փախչում է սեփական ժողովրդից:
«Սովը, գործազրկությունն և չքավորությունն արդեն դժոխային պայմանների են վերածվում: Պատասխանատվությունը վարչապետինն է: Թուրքիան թուրք ժողովրդի անունից կառավարում է Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ - AKP): Առանց Թուրքիայի խնդիրները լուծելու Էրդողանը վազում է այս ու այն կողմ: Իրանի, Հայաստանի կամ Սիրիայի կամ մեկ այլ երկրի հետ կապված միջազգային հարցերի լուծումը միայն վարչապետ Էրդողանի ուսերին չի ընկած: Նա այս ժողովրդի վարչապետն է: Նախ և առաջ նա այս ժողովրդի խնդիրների մասին է պետք է հոգ տանի»: