Արցախում կարկտահարության հասցրած վնասները մասնակի չափով կփոխհատուցվեն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում մայիսի 17-ի կարկտահարության հետևանքների վերացման հետ կապված հարցերին:
Զեկույցով հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամանակահատվածում հաշվարկել կարկտահարության հասցրած վնասի չափը և պատրաստել մասնակի փոխհատուցման միջոցառումների փաթեթ:
Այս ուղղությամբ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը, կառավարության անդամներ, շրջվարչակազմերի ղեկավարները: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: