Ադրբեջանը` Կասպից ծովի աղտոտման մեղավոր
Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությունը իր մտահոգությունն է հայտնել Կասպից ծովի էկոլոգիական վիճակի վերաբեյալ: Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` նախարարության Էկոլոգիայի մոնիտորինգի բաժնի պետ Միրսալամ Գամբարովը հայտնել է, որ «Կասպից ծովի ադրբեջանական հատվածում արդեն ակտիվ գործում է 31 արտադրական ձեռնարկություն, որոնց արտադրանքի մնացորդներն ու թափոնները լցվում են ծովի մեջ: Իսկ ափամերձ գոտու 955 կմ երկայնքով կա Կասպից ծովի մեջ թափվող 287 ջրահոսանք, որոնց 70 տոկոսը ուղղակիորեն վնասում է ծովի էկոլոգիական վիճակին:
Աղբյուրի փոխանցմամբ` նախարարության ներկայացուցիչը ասել է նաև, որ նավթամշակումց առաջացած աղտոտվածության խնդիրները Ադրբեջանում պետք է լուծվեն պետական մակարդակով:
«Այս պահին մեզ անհանգստացնում է նավթով խառնված հողի վերականգնման խնդիրները»,- ասել է նախարարության ներկայացուցիչը: