Շրջանավարտների հարցը հետաքրքրել է ԱԺ նախագահին, իսկ պատգամավորներն ակնկալում են կառավարության ներկայացուցչի պարզաբանումը
Առավոտյան ԱԺ պատգամավորներին դիմած շուրջ 800 շրջանավարտի ծնողների բողոքը քննարկման առարկա է դարձել ԱԺ գիտության և կրթության մշտական հանձնաժողովի անդամների միջև: Նշենք, որ ծնողների բողոքն առնչվում է , մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխությանը, համաձայն որի այսուհետ Ոստիկանության ակադեմիա ընդունվել կարող են միայն պարտադիր զինվորական ծառայություն անցած երիտասարդները:
Ինչպես Panorama.am-ին փոխանցեց հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը, հանձնաժողովի մյուս անդամները` Հեղինե Բիշարյանը, Լիլիթ Գալստյանը, ինչպես նաև Սամվել Նիկոյանը որոշել են հանդես գալ առաջարկությամբ, որը փոքր ինչ կշտկի ստեղծված իրավիճակը: Ի դեպ, Լ.Գալստյանը խնդրի մասին տեղյակ է պահել նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Պատգամավորների առաջարկվող տարբերակով շրջանավարտները ընդունելության քննություններին մասնակցեն, ընդունվելուց հետո մեկնեն ծառայության և երկու տարի անց արդեն շարունակեն ուսումը.
«Այս պահին ներքին քննարկումներ են ընթանում, թե ի՞նչ հնարավոր է անել»,- նշել Ա.Բախշյանը և տեղեկացրել նաև, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս խնդիրը բարձրաձայնելու է ՀՅԴ-ական Արտյուշա Շահբազյանը, այնպես որ իրենք ծնողների հետ ակնկալում են որոշակի պարզաբանում գործադրի ներկայացուցչի պատասխանից: