Բակո Սահակյանն ընդունել է Մորիս Բոննոյին
Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Կովկասում ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչ, Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Փարիզի գրասենյակի ներկայացուցիչ Մորիս Բոննոյին, ով Արցախ է ժամանել Ազգային ժողովի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև մեր հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք նշվել է ընտրություններին արտերկրից դիտորդների մասնակցության կարևորությունը, ինչը լավ հնարավորություն է տարբեր երկրների հետ փորձի փոխանակման, մեր հանրապետությունում ընտրական համակարգի շարունակական կատարելագործման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան