Ի՞նչին են նպաստելու օտարալեզու դպրոցները

Հեղինակ` Արմեն Մինասյան

Ես մանկավարժ չեմ: Ոչ էլ տնտեսագետ: Ուստի չեմ կարող օտարալեզու դպրոցներ հիմնելու օրենսդրական նախադրյալներ ստեղծելու նախաձեռնության (դրա կողմնակիցների ու ընդդիմախոսների) և այդ նախաձեռնության (երկու կողմի) հիմնավորումների վերաբերյալ տեսակետ արտահայտել, առավել ևս` ընդդիմանալ կամ հակադարձել դրանց:

Եվ, այնուհանդերձ, ինձ` որպես հրապարակախոսի և, իհարկե, որպես ՀՀ շարքային քաղաքացու համար, մի շարք հարցադրումների պատասխաններն ակնհայտ չեն և ես կցանկանայի բարձրաձայնել այդ մասին:

Այսպես` օտարալեզու դպրոցների բացմանն ի նպաստ բերվող թիվ մեկ փաստարկը մրցունակության բարձրացումն է: Ինձ համար այնքան էլ պարզ չէ, թե հատկապես մենք որտեղ և ում հետ ենք մրցում, և ըստ այդմ` անհայտ է նաև, թե այդ մրցակցությունից շահած դուրս գալու համար որքանով է անհրաժեշտ այս կամ այն լեզվով հանրակրթության կազմակերպումը Հայաստանում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունն առաջնահերթ է համարել բարձր տեխնոլոգիաների զարգացումն ու գիտահեն տնտեսության կառուցումը` կարելի է կռահել, որ Հայաստանը պատրաստվում է մրցակցության մեջ մտնել հենց այդ ոլորտներում: Եթե այդպես է, ապա տվյալ դեպքում օտար լեզվի իմացությունը վերջին հաշվով երկրորդ (երրորդ-չորրորդ) պլանում է, որովհետև, նախ, անհրաժեշտ է համապատասխան մակարդակի բերել տեխնոլոգիական զարգացման համար անհրաժեշտ գիտությունը` այն է` բնական գիտությունները. ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, կենսաբանություն և այլն (գումարած տասնյակ միջգիտական դիսցիպլինները): Օտար լեզվի իմացության անհրաժեշտությունն այս դեպքում, իմ կարծիքով, սահամանափակվում է միայն օտարալեզու գիտական հանդեսների (հիմնականում` անգլալեզու) մատչելիության ապահովմամբ:

Ասել կուզենք, որ ժամանակակից չափանիշներով գիտություն ունենալու համար օտար լեզվի իմացությունը անհրաժեշտ է, բայց ամենևին էլ ոչ պարտադիր ու բավարար: Հետևաբար` գիտության ու գիտահեն տնտեսության ոլորտում Հայաստանի մրցունակությունը խթանելու համար որոշումներ, ներդրումներ ու բարեփոխումներն անհրաժեշտ են միանագամայն այլ տեղ:

Ավելին, եթե խնդիր է դրված Հայաստանում գիտություն զարգացնել, և դրա հիման վրա կառուցել գիտահեն տնտեսություն, ապա որքան հասկանում եմ, այդ գիտությունը պետք է հայալեզու լինի (դժվար է պատկերացնել, որ որևէ մեկի գերմանալեզու գիտական հայտնագործությունը մատչելի կդառնա հայալեզու գործարարի համար, վերջինս էլ կփորձի ներդրում անել` այդ հայտնագործությունից ֆինանսական օգուտ քաղելու համար): Հիմա հարց է առաջանում. եթե իսկապես հաջողվի հասնել դրան ու հայաստանյան օտարալեզու դպրոցներում պատրաստվեն բարձրակարգ կադրեր, ստեղծվի լուրջ գիտական ներուժ, որքանո՞վ է երաշխավորված, որ Հայաստանում օտար լեզվով բնական գիտություն ուսանած երիտասարդը հետագայում գիտական պրոդուկտ կտա հայերենով` Հայաստանի տնտեսական միջավայրի համար մատչելի լեզվով: Իսկ միգուցե այդ (պոտենցիալ) ներուժը նախընտրի դրսևորվել այլ` իր համար ավելի հոգեհարազատ միջավայրում, և որոշի պարզապես արտագաղթել այդ հարազատ միջավայր ու խթանել տեղի մրցակցությունը:

Երկրորդ հանգամանքը, որ ինձ մտահոգում է` անորոշությունն է: Անորոշությունը, որն առկա է կառավարության նախաձեռնության ընդդիմախոսներին տրվող հակափաստարկներում:

Այսպես` կրթության նախարարն օրերս խոսեց օտարալեզու դպրոցների քվոտավորման մասին: Արտաքուստ հասկանալի ու ողջամիտ թվացող այս փաստարկը, իրականում, ինձ շատ անորոշ թվաց: Ես հասկացա միայն, որ օտարալեզու դպրոցների ընդհանուր քանակը չի կարող գերազանցել հանրապետությունում առկա միջնակարգ կրթական հաստատությունների 1 տոկոսանոց շեմը: Այսինքն` դրանց թիվը չի կարող անցնել 15-ից:

Այս մաթեմատիկական գործողության արդյունքում ինձ համար այդպես էլ պարզ չդարձավ, թե դպրոցահասակ երեխաների ներգրավման ի՞նչ տեսակարար կշիռ կարող են ունենալ այդ` օտարալեզու դպրոցները: Եթե, օրինակ, օրինագիծը հաստատվի այնպես, ինչպես շրջանառվում է այս օրերին, դա սահմանափակո՞ւմ է արդյոք աշակերտների քանակը, ովքեր կարող են ընդգրկվել այդ «մրցունակ» կրթական ծրագրերում:

Չի բացառվում չէ՞, որ, օրինակ, որևէ օտարալեզու դպրոց բացվի և անսահմանափակ թվով աշակերտներ ընդունի` կլանելով դպրոցահասակ երեխաների մեծ մասին: Այդ բանը կարելի է անել, օրինակ, հետևյալ կերպ`գրանցվում և արտոնագիր է տրամադրվում միջնակարգ կրթական մեկ հաստատության, որը, ենթադրենք, բացում է 1000 մասնաճյուղ` ներկայություն ապահովելով հանրապետության բոլոր համայնքներում: Առկա օրինագիծը նման ռիսկերից ապահովող երաշխիքներ ամրագրո՞ւմ է, թե՞ ոչ:

Երրորդ մտահոգությունը սոցիալ-դարվինիզմի դրսևորումներն են, որ գնալով ավելի են արմատավորվում Հայաստանի կրթական ոլորտում:

Նախարարն իր պարզաբանումներում վստահեցրեց, որ ստեղծվելիք մասնավոր «մրցունակ» դպրոցներում որոշակի սոցիալական փաթեթներ են ներդրվելու և անապահով խավերի երեխաների համար կրթաթոշակներ են սահմանվելու: Մեխանիզմը ո՞րն է: Հայաստանում կիրառվող ո՞ր փորձն է ներդրվելու դրա հիմքում:

Մտահոգությանս հիմքերը ներկայացնելու համար անդրադառնամ այսօր գործող համակարգին: Բուհերում անվճար (հասկանալ` պետական կրթաթոշակ) սովորելու համար պայքար է ընթանում: Դրա հիմքում առաջադիմությունն է: Այսինքն` անվճար սովորելու հնարավորությունից օգտվում են բարձր գնահատականներ ստացողները: Ըստ որում` ռոտացիայի սկզբունքով այդ ցանկը մշտապես փոփոխվում է: Ասել կուզենք, որ համակարգն այդ որևէ սոցիալական բաղադրիչ չունի: Եթե օրինակ, որևէ մարզից որևէ անապահով ընտանիքի երեխա ընդունվել է բուհ` անվճար հիմքուներով և նրա` բուհն ավարտելու երաշխիքը հենց անվճար հիմունքներով սովորելն է, ապա մեր երկրում գործող կարգը նման երաշխիքներ չի տրամադրում: Այսինքն` որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ տվյալ անապահով խավի ներկայացուցիչ ուսանողը ոչ միայն իր մեղքով չի «թերանա» (համակարգի արատների մասին նույնիսկ ոլորտի պատասխանատուներն են խոսում) առաջադիմության հարցում և կհայտնվի «վճարովիների» ցուցակում, այսինքն` կոնկրետ այս (անվճարունակության) դեպքում` բուհից դուրս: Սա է մեզանում գործող մեխանիզմը. հաղթում են ուժեղները (իսկ որ «ուժեղները» մեզանում սոցիալապես անապահով շերտերից չեն, հաստատ է):

Վերադառնանք օտարալեզու դպրոցներին: Եթե պետական կրթաթոշակներն այս նույն սկզբունքով են տրվելու նաև այդ դպրոցներում, ապա որտե՞ղ է աջակցությունն անապահով խավերին: Իսկ եթե այդ մեխանիզմը չի կիրառվելու, ապա որտե՞ղ է գրված, թե ինչ այլ մեխանիզմ է ներդրվելու: Այս հարցի պատասխանը, համենայնդեպս, ես չեմ գտել:

Մտահոգություններս այսքանով չեն սահմանափակվում: Մյուսներն ավելի առարկայական են և առնչվում են օտարալեզու դպրոցների գործունեության պրակտիկ կողմերին: Եթե վերը ներկայացված դիտարկումների վերաբերյալ (թեմայի հրապարակային քննարկման մասնակիցների կողմից) արձագանքներ լինեն, ապա մտքերս կշարունակեմ` հաջորդիվ ներկայացնելով նաև դրանք: Մինչ այդ, սակայն, ինձ հետաքրքրում է մեկ հարց` ի՞նչին են նպաստելու օտարալեզու դպրոցները:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:42
Վահե Հովհաննիսյան. Քարոզչությամբ սնվող հասարակություններին դատարկ թուղթը կարելի է ավելի լավ ներկայացնել, քան շոշափելի արդյունքը
«Ռազմավարական փաստաթուղթ՝ անորոշության ու ռիսկերի մեծ տոկոսով»,-այսպես է գնահատում Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները․ Տեսանյութ Մհեր Սահակյանի մասին
«Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները․․․ Այս խոսքերը պատգամավորի կյանքի գլխավոր ուղենիշն էին, որով էլ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ղազախստանը հրաժարվել է մեկնաբանել AZAL-ի գործով ոչ պաշտոնական հրապարակումները
«Մինչև AZAL ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցի հրապարակումը, Ղազախստանի տրանսպորտի նախարարության հանձնաժողովը չի մեկնաբանի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Մհեր Սահակյանի վերջին հրաժեշտը. «Հայաստանը պայքարող տեսակ կորցրեց»
Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի վերջին հրաժեշտի արարողությունն է,...
Աղբյուր` Panorama.am
13:47
Սպասվում է քամու ուժգնացում
Երևանում հունվարի 16-ի և 18-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 17-ին, 18-ի գիշերը, 19-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:47
Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Բաբայան
«Նախարարին այսօրվա ասուլիսի ընթացքում իմ կողմից բարևեք ու խնդրեք կարգի բերել իր կադրերին։ Դա հենց իր պարտականություն է»։
Աղբյուր` Panorama.am
13:38
Թաքցնելն անիմաստ է. Նարե Գևորգյանը հրապարակել է, թե ինչպես է ընկնում բեմի վրա
Երգչուհի Նարե Գևորգյանն ինթսթագրամիր իր էջում կարճ տեսանյութ է հրապարկել, թե ինչպես է ընկնում համերգի ժամանակ բեմի վրա։ «Այն ինչ տեսավ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Մենք ունենք շատ խնդրահարույց թերություններ, պետությունն իր պարտավորությունները պետք է կատարի. Անահիտ Մանասյանի քարը՝ Սուրեն Պապիկյանի այգում
«Ինքս արձանագրել եմ ինքնավնասումների, ինքնասպանությունների հետ կապված բազմաթիվ խնդիրներ»,-կառավարության նիստից հետո լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
13:33
Միրզոյան. Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները հասել են այն կետի, երբ դրանք ռազմավարական գործընկերության վերածելը ոչ միայն տեղին է, այլև կարևոր
Հայաստան-ԱՄՆ  հարաբերությունները հասել են այն կետի, երբ դրանք ռազմավարական գործընկերության վերածելը ոչ միայն  տեղին է, այլև կարևոր՝...
Աղբյուր` Panorama.am
13:06
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները
«ՏԻՄ օրենքի համաձայն՝ Փարաքարի ղեկավարի պաշտոնը թափուր դառնալուց հետո համայնքի ավագանու անդամների 1/3-ը նախաձեռնել է Փարաքարի ղեկավարի...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ամենաշատը հայտագրվել են «Անգլերեն» առարկայից
Բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար Գնահատման և թեստավորման կենտրոնը ստացել է 11...
Աղբյուր` Panorama.am
12:53
Արտառոց դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. Կալանավորը վնասազերծվել է
Հունվարի 9-ին «Արմավիր» ՔԿՀ-ում արտառոց դեպք է տեղի ունեցել․ կալանավորը ածելիով վնասվածքներ է հասցրել բանտի ծառայողներից երկուսին։...
Աղբյուր` Panorama.am
12:39
Նաև պատասխանատվությունն եմ հասկանում այս փուլում. ՀՖԿՍՊԻ ռեկտոր նաշանակվեց Տիգրան Սիմոնյանը
«Շատ եմ կարևորում վստահությունը և պատասխանատվությունն եմ հասկանում այս փուլում,  երբ ԲՈւՀ-ը, հանրապետության այլ ԲՈւՀ-երի շարքում...
Աղբյուր` Panorama.am
12:35
ԱԳՆ-ն ողջունում Գազայում հրադադարի համաձայնագիրը
Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագիրը։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունն X-ի իր միկրոբլոգում։...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ճայթուցիկների անզգույշ կիրառման պատճառով Ամանորի գիշերը «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել երկու անչափահաս
Անկախ համալսարանական մասնագետների հորդորների, ցավոք, ճայթուցիկների (պիրոտեխնիկական միջոցների) անզգույշ և անփույթ կիրառման պատճառով Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
12:23
Նախազորակոչային տարիքի տղաների բշկական հետազոտությունների և ամբուլատոր տվյալները կթվայնացվեն
«Կարգավորմամբ զինապարտ քքաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում կարգավորում են...
Աղբյուր` Panorama.am
12:18
Ավարտվեց ոչ թե պատերազմը, այլ պատերազմի հերթական փուլը. Վարուժան Գեղամյան
«Գազայում 2023 թ. հոկտեմբերից սկսված իսրայելա-պաղետինյան պատերազմի հերթական փուլն ավարտվեց՝ երեկ գիշեր հայտարարված զինադադարով։ Բայց...
Աղբյուր` Panorama.am
12:10
Փաշինյանը և Ալիևը Դավոսում տնտեսական համաժողովի մասնակիցների ցանկում են
Համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովը կայանալու է  հունվարի 20-24-ը Շվեյցարիայում: Ակնկալվում է, որ այս տարի կմասնակցեն 60...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է . Փաշինյանը՝ բռնույթուն ենթարկողին ռեաբիլիտացման կարգավորման մասին
«Նախագիծն ուղղված է լինելու ընտանեկան և կենցաղային  բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիային՝ կենցաղային բռնություն գործադրած...
Աղբյուր` Panorama.am
11:32
Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ՀՀ-ին չի նախատեսում տրամադրել անվտանգային երաշխիքներ, զենք, սահմանին ամերիկացի զինվորականներ չեն կանգնելու. Սարգսյան
«Սա փաստացի Տեր-Պետրոսյան-Քլինթոն, Քոչարյան-Բուշ, Օբամա-Սարգսյան վարչակազմերի ակտիվ աշխատանքի հետևանք է, որն իր տրամաբանական հանգրվաններից մեկին է հասել Բայդենի և Փաշինյանի վարչակազմերի օրոք»
Աղբյուր` Panorama.am
11:21
Արցախի ԱԺ. Հայ պատանդների «դատավարությամբ» ադրբեջանական վարչակազմը փորձում է լեգիտիմացնել gեղաuպանական քաղաքականությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել 16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության...
Աղբյուր` Panorama.am
11:16
«Shoonch». բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում
Շուրջ երկու տարի առաջ սկսվեց հայկական «Shoonch» ջրերի արտադրությունը։ Բրենդի անվանումն ու շշերի դիզայնը մշակելիս...
Աղբյուր` Panorama.am
11:11
Ռոնալդուն կդառնա «Ալ-Նասրի» համասեփականատերը
Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թիմի հետ նոր պայմանագիր ստորագրելուց հետո կդառնա ակումբի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Քեյթ Միդլթոնն այցելել է այն հիվանդանոց, որտեղ բուժվել է քաղցկեղից
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը քաղցկեղի բուժումից հետո այցելել է Լոնդոնի հարավային մասում գտնվող բուժհաստատություն, որտեղ ինքն է բուժվել։...
Աղբյուր` Panorama.am
10:49
Այսուհետ պետական պաշտոնյաների վարձատրության բարձրացման համար վերլուծությունները կարվեն ամեն տարի, նախկին 3 տարին մեկ անելու փոխարեն
ՀՀ գործադիր մարմինն այսօր փոփոխություններ և լրացումներ կկատարի ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման մեջ, որով ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Սիրտս ցավում է իմ քաղաքի համար. Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել հրդեհից
Ռեալթի շոուի աստղ, մոդել ու գործարար Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել Լոս Անջելեսի հրդեհներից։ «Ես սիրում եմ Լոս Անջելեսը։...
Աղբյուր` Panorama.am
10:27
Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող։ Մինչ այս նա զբաղեցնում էր Գլխավոր դատախազության...
Աղբյուր` Panorama.am
10:26
Տրանսպորտային քարտերը՝ նաև Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին: Ներկայացնելով քայլերի հաջորդականությունը՝  Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Australian Open. Խաչանովը հաղթել է Դիալոյին և դուրս եկել երրորդ շրջան
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Աշխարհի 19 ռակետ Խաչանովը հաղթել է 86-րդ ռակետ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Խոշոր հրդեհ Պարույր Սևակ թաղամասում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 16-ին, ժամը 04:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}