Մեկնարկել է «Մեկ կադր» կարճ ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը
Այս տարի «Մեկ կադր» կարճ ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել 27 երկրից 250 հեղինակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Գագիկ Ղազարէն:
Նշենք, որ փառատոնի բացումը տեղի է ունեցել մայիսի 17-ին ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) և շարունակվելու է մինչև մայիսի 24-ը: Փառատոնի մասնակիցները տարբեր երկրներից են` ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Ավստրիայից, Բելգիայից, Բելառուսից, Բրազիլիայից, Գերմանիայից, Հայաստանից, Հունաստանից, Հունգարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և այն:
Նա նշեց, որ երբ առաջին անգամ 2003 թվականին Հայաստանում անցկացվում էր այս փառատոնը, այն դեռ միջազգային չէր, այն ժամանակ մասնակցության հայտ էր ներկայացրել ընդամենը 13 մասնակից: Նրա խոսքով, այս փառատոնի հիմնական նպատակն է օգտակար լիներ երիտասարդ հեղինակներին, ինչպես նաև հնարավորություն ստեղծել նրանց համար ներկայանալ:
Գագիկ Ղազարէն հայտնեց, որ այս տարի փառատոնը ունի մի քանի անվանակարգ` «Մեկ կադր, մեկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Մանասկից հեղինակների մրցանակ», «Լրագրողների համակրանք մրցանակ», «Կինոն առանց սահմանի»:
«Մեկ կադր, մեկ րոպե» անվանակարգում մասնակցում է 55 ֆիլմ, 39-ն ընդգրկվել են մրցույթում: «Կարճ ֆիլմեր» անվանակագում մասնակցում է 23 ֆիլմ: Նրա խոսքով, այս փառատոնում ֆիլմը բացի մեկ րոպեանոց լինելուց, պետք է նաև մեկ կադրից բաղկացած լինի:
Այս տարի փառատոնը ունի նաև արտամրցութային ծրագրեր` «Ի պաշտպանություն բացօթյա կինոթատրոնի», «Գժուկ» մանկական երգիծական կինոհանդես և այլն:
ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Պալասանյանի խոսքով, այս փառատոնի նպատակը երիտասարդ տաղանդներին հայտնաբերելը:
«Մեկ կադր» կարճ ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնին ժյուրիի նախագահ Միաքայել Դովլաթյանը, կարևորելով այս փառատոնը հավելեց, որ այն տարբերվում մյուս փառատոններից, քանի որ այս փառատոնին հնարվորություն է տալիս կինո սիրող անհատին խորացնել իր նախնական պատկերացումը կինոյի լեզվատիպերի և գործնական կինոռեժիսուրայի հիմունքների մասին:
Ըստ նրա, այսօր պակասում է առողջ ու լավ «գժությունը», որը արվեստը շարժում է առաջ:
«Այս փառատոնի նպատակն մեր արվետսը առաջ շարժել»,- ասաց նա:
Գագիկ Ղազարէն ասաց, որ փառատոնը սերտորեն համագործակցում է նմանատիպ մրցույթների հետ ամբողջ աշխարհում: Նրա խոսքով, իրենց փառատոնի մասնակիցները նույն ֆիլմերը ներկայացնում են նաև տարբեր փառատոնների:
Օրինակ 2008թ.-ի նոյեմբերի Ամստերդամի «Մեկ րոպե» կինոփառատոնի ժամանակ մրցանակի է արժանացել Արփա Հակոբյանը իր «Լռության աշխարհ» ֆիլմով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները