«ՀՀ ՀՆԱ տարեկան աճը կկազմի մոտ 4%». ԱՄՀ-ն վերանայել է իր կանխատեսումները
Այսօր Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) Հայաստանյան առաքելության երկշաբաթյա այցի եզրափակման կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ԱՄՀ Հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը կախատեսեց, որ ներկա փուլում ՀՀ ՀՆԱ աճը տարեկան կտրվածքով աճելու է ոչ թե 2%, այլ մոտ 4%: Նշվեց, որ կառույցի նախկին կանխատեսումներով, ՀՆԱ տարեկան աճը պիտի կազմեր 1,8%:
«Մենք ճշգրտել ենք մեր հաշվարկները` մասնավորապես ՀՆԱ-ի գծով: Մեր կարծիքով` 2010թ.-ին այն մոտ կլինի 4%-ին» ,-ասաց Մ. Լյուիսը:
Ինչ վերաբերում է գնաճին ապա նկատելի է, որ գնաճի մակարդակը նվազում է, սակայն տարվա կտրվածքով այն կլինի մոտավորպես 6%: Այս կանխատեսումը կառույցի նախորդ կանխատեսման համեմատ չի փոխվել:
Ինչ վերաբերում է բյուջեի դեֆիցիտին, ապա ինչպես նկատեց Մ. Լյուիսը, այս տարի եկամուտների ծավալները մեծանում են` համեմատած նախորդ կանխատեսման: «Սա թույլ կտա ունենալ դեֆիցիտի ավելի ցածր մակարդակ»,-ասաց նա: