Ս. Կարապետյան. Սփյուռքում ապրող շուրջ 7 մլն հայ ակամա ավարտել է օտարալեզու դպրոց
«Բնության մեջ մի բան միշտ մեկ այլ բանի հաշվին է լինում»,- այսօրվա ասուլիսում ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` անդրադառնալով օտարալեզու դպրոցների հարցին:
Նա կարծում է, թե օտարալեզու դպրոցներին զարկ տալը կլինի մայրենիի վտանգման հաշվին:
Ս. Կարապետյանն, անդրադառնալով այն կռվանին, թե այսպիսով մենք կունենանք մրցունակ քաղաքացիներ, օրինակ բերեց Սփյուռքում ապրող շուրջ 7 մլն հայերին, ովքեր ակամա ավարտել են օտարալեզու դպրոցներ:
«Մեր ազգի շուրջ 2/3-րդն արդեն մրցունակ է: Սա մեր ազգի գլխին պատուհաս է դարձել, քանի որ ծառացել է ձուլման վտանգը»:
Ս. Կարապետյանը նկատեց, որ այնտեղ գործող հայկական դպրոցները հայերենով միայն հայոց լեզուն և գրականությունն են դասավանդում:
Նրա խոսքով, այսպիսով Հայսատանում էլ կհայտնվեն հայերենով չմտածող հայեր:
Բանախոսը կարծում է, որ մայրենի լեզվով կրթվելը նաև հայրենասեր լինելու գրավականն է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան