Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը կոչ է արել ընդդիմադիրներին բոյկոտել ՏԻՄ ընտրությունները
Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը կոչ է արել երկրի ընդդիմադիր կազմակերպություններին բոյկոտել մայիսի 30-ին կայանալիք տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Այս մասին հայտարարել է լեյբորիստական կուսակցություն ղեկավարը:
Նա հայտարարել է, որ ընդդիմության կողմից ընտրությունների բոյկոտը, կարող է դառնալ ներկա իշխանությունների կառավարման ավարտը:
Լեյբորիստական կուսակցություն ղեկավարն ասել է, որ եթե չբոյկոտեն այս ընտրությունները, ապա Մ. Սահակաշվիլին այս ընտրությունները կօգտագործի իր իշխանությունն ամրապնդելու համար:
Հաղորդում է «Իտառ Տասս»-ը: