«Խորհրդային տարիներին լեզուն քաղաքական պարտադրանքի գործիք էր»
Ինքս բավական մեծ տեղ եմ տալիս հայերենին և գրական հայերնին: Այսօրվա ասուլիսը` նվիրված օտարալեզու դպրոցների խնդրին, այսպես բացեց հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը:
Նա կողմ արտահայտվեց այս դպրոցների բացմանը, որը 21-րդ դարի փոփոխվող աշխարհում ապրող երիտասարդներին հնարավորություն կտա հաղորդակցվելու նոր իրողություններին:
«Այսօր հաղորդակցման միջոցը հիմնականում դարձել է ինտերնետը: Նրա լեզուն հայերենը չէ»,-մասնավորեցրեց բանախոսը:
Բանախոսը լրացրեց իր միտքը, թե մեր տնտեսության, ինչպես նաև հանրային կրթության զարգացան համար անհրաժեշտ է, որ նոր սերունդը կարողանա հաղորդակցվել նաև օտար լեզուներով: Նա նաև անդրադարձավ իր այն ընդդիմախոսներին, ովքեր շեշտում են, թե կարելի է օտար լեզուների խորացված ուսուցում իրականացնել նաև հայկական դպրոցներում:
Նա նշեց, որ այս հարցին չի կարելի միայն սևով կամ սպիտակով նայել: Եթե այս դպրոցները չբացվեն, ըստ Խ. Հարությունյանի, ողբերգություն չի լինի, սակայն դրանք ընդամենը տալիս են նոր հնարավորություններ:
Բանախոսը հիշեցրեց, որ նախկինում` խորհրդային տարիներին, լեզուն քաղաքական պարտադրանքի գործիք էր: Ինչ վերաբերում է մտավախությանը, թե վերջիններս կվերածվեն էլիտար դպրոցների, ապա նա օրինակ բերեց Ֆրանսիական, Ամերիկյան, Սլավոնական համալսարանները:
«Արդյո՞ք սրանք էլիտար են»,- հարց բարձրացրեց Խ. Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան