Երեխաների առողջությանը նվիրված բաց դռների օր Արցախում
Մայիսի 14-ից 17-ը Արցախի երեխանները նեղ մասնագետների մոտ բուժզննում են անցել, նույնիսկ տեղում մի շարք բարդ վիրահատություններ են կատարվել:
Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ լրատվական ծառայությունից, «Արաբկիր» բժշկական համալիր երեխաների ու դեռահասների առողջության ինստիտուտը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կ. Կարապետյանի անմիջական ղեկավարությամբ գործող ՀՀԿ մարզային ծրագրերը համակարգող հանձնախմբի աջակցությամբ և Լեռնային Ղարաբաղի Առողջապահության նախարարության հետ համատեղ մայիսի 14-ից 17-ը կազմակերպել է Երեխաների առողջությանը նվիրված բաց դռների օր Արցախում:
Ծրագրի ընթացքում անցկացվել է բժշկական զննում մի շարք նեղ մասնագետների կողմից` մանկական նյարդաբան, մանկաբույժ-գաստրոէնտերոլոգ, ուռո-վիրաբույժ, մանկական ալերգոլոգ, ուլտրաձայնային հետազոտման մասնագիտություններով:
Արձանագրվել են հիվանդության և խնդիրների հայտնաբերման դեպքեր, որոնց բուժումը կշարունակվի մասնագիտացված կենտրոններում: Տեղում կատարվել են նաև մի շարք բարդ վիրահատություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան