Քաղաքական 19:02 20/05/2010

ԵԱՀԿ-ում Աստանայի նախագահության արդյունավետությունը կասկածի տակ է

Երեկ և այսօր Իսլամական կոնֆերանսի կազմակերպության (ԻԿԿ) արտաքին գործոց նախարարների խորհրդի 37-րդ նիստում ընդունվել են բանաձևեր, որոնցից մի քանիսում հակահայկական բնույթի ձևակերպումներ ու գնահատականներ են տրվել: Մասնավորապես, ընդունված բանաձևերից մեկով` Ադրբեջանի փոխանցմամբ, իսլամական երկրներն իրենք իրենց համար որոշել են, որ Հայաստանն ագրեսոր է:

Նախ օգտվելով առիթից` անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ ֆիքսել (լավ կլինի, որ այդ բանը հատկապես լավ հասկանան Բաքվում), որ «ագրեսորը» իրավական եզր է` ժամանակակից միջազգային իրավունքի հասկացություն, որը ենթադրում է մեկ պետության կողմից մեկ այլ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության տեսանկյունից ուժի ապօրինի կիրառումը: Ըստ որում` ագրեսիայի հասկացությունն անպայման ենթադրում է նախաձեռնություն, այսինքն` այդ բնորոշումը կարելի է տալ միայն նախահարձակ պետությանը:

Իսլամական կոնֆերանսի անդամ երկրներից որևէ մեկը կարո՞ղ է մատնանշել տարեթիվ, կոնկրետ ժամկետ, երբ Հայաստանը որևէ այլ երկրի նկատմամբ ագրեսիայի է դիմել: Բնականաբար, չի կարող: Եթե նման բան լիներ, փաստին անպայման կանդրադառնար ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, կընդուներ համապատասխան բանաձև, որին էլ կհաջորդեին համապատասխան գործողություններ: Նման բան չի եղել: ՄԱԿ ԱԽ-ն ԼՂ հիմնահարցի վերաբերյալ 4 բանաձև է ընդունել, և 4-ում էլ կոնկրետ գործողությունների կոչով դիմել է Ադրբեջանին ու Լեռնային Ղարաբաղի հայկական զորքերին:

Ասել կուզենք, որ ԻԿԿ շրջանակներում ընդունված որևէ փաստաթուղթ գործնականում գրոշի արժեք չունի: Հասկանալի է, որ Ադրբեջանի իշխանություններն ու պաշտոնական քարոզչությունն այն օգտագործելու են ներքին խնդիրները լուծելու համար (գլխավորապես` առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում): Բայց հարց է ծագում` ինչո՞ւ են ԻԿԿ անդամ երկրները, որոնց շարքում կան միջազգային լուրջ պատասխանատվություն ստանձնած երկրներ, տեղի տալիս ադրբեջանական շանտաժին:

Ոչ պաշտոնական զրույցներում իսլամական երկրների ներկայացուցիչներն արդարանում են, թե Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից նման որոշումների նախագծեր շրջանառության մեջ դնելու դեպքում` իրենց պասիվ կեցվածքը պայմանավորված է իսլամական համերաշխության գործոնով:

Նկատենք` սա առաջին դեպքը չէ, և ամենևին էլ նորություն չէ, որ «իսլամական համերաշխության» գործոնը թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է ծառայեցնել սեփական շահերին: Բայց եթե այդ «գործոնի» չարաշահումը նախկինում մեծ ազդեցություն ունենալ չէր կարող ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, այսօր իրավիճակը միանգամայն այլ է: Իրավիճակի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ԵԱՀԿ-ն այսօր նախագահում է Ղազախստանը:

Գաղտնիք չէ, որ ԼՂ հիմնահարցում միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խումբը ձևավորվել է ԵԱՀԿ շրջանակներում և հենց այդ կառույցն է, ըստ էության, այն հարթակը, որտեղ որոշումներ են կայացվում հակամարտության վերաբերյալ:

2010 թվականի հունվարից կազմակերպությունում նախագահությունն առաջին անգամ վստահվեց հետխորհրդային երկրի` Ղազախստանին: Դրան նախորդող ժամանակահատվածում, երբ դեռ պետք է որոշակիացվեր Ղազախստանի նախագահության հարցը, պաշտոնական Աստանան դիվանագիտական և ոչ ֆորմալ ուղիներով հավաստիացնում էր, որ բոլոր վիճելի հարցերի, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում հավասարակշռված և չեզոք մոտեցում կորդեգրի: Այդ հավաստիացումներին, մասնավորապես, հայկական կողմը վերաբերեց որպես պատասխանատու պահվածքի (հակառակ դեպքում`միայն Հայաստանի դեմ լինելն անգամ բավարար էր Ղազախստանի նախագահությունը չհաստատելու համար): Իսկ այս տարվա սկզբին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը խոստացավ իր երկրի նախագահության ընթացքում նպաստել կազմակերպության գործողության տարածքում առկա հակամարտությունների լուծմանը, որին հետևեց արտգործնախարար Կանատ Սաուդաբաևի մաքոքային դիվանագիտությունը` այցելություն տարածաշրջան, շփումներ կողմերի ու միջնորդների հետ:

Սակայն, անկողմնակալ, հավասարակշռված ու չեզոք դիրքորոշում խոստացող Ղազախստանը, իր նախկին գործելաոճին համապատասխան, անտեսելով ոչ միայն ԵԱՀԿ նախագահող լինելու հանգամանքը, այլև` Հայաստանի հետ ռազմա-քաղաքական դաշինքի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցության փաստը, կրկին տեղի տվեց «իսլամական համերաշխությամբ» փաթեթավորված ադրբեջանական կեղծիքին:

Հետաքրքիր է իմանալ` պատրաստվո՞ւմ է Ղազախստանը կրկին հավաստիացնել, որ չեզոք դիրքորոշում ունի և ցանկանում է նպաստել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Եթե այո, ապա` ինչպե՞ս: Նշված հարցերի պատասխանն այսօր փորձեցինք ստանալ Հայաստանում Ղազախստանի դեսպանությունից: Սակայն մեր զրուցակից դիվանագետը նախ վստահեցրեց, որ տեղի ունեցած քվերակության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չունի, հետո` կասկած հայտնեց, որ «հնարավոր է` Ղազախստանը ձեռնպահ է եղել»: Համաձայնեք, որ նման արդարացումները չեզոքության հավաստիացում չեն, և ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության արդյունավետությունն արդեն այսօրվանից կարելի է կասկածելի համարել:

Ի դեպ, վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական ծառայություններ էր առաջարկել նաև հարևան Իրանը: Այն նույնպես Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ է, և նույնպես շատ բարեհաջող կերպով խուսափում է «իսլամական համերաշխության» չարաշահումներին հակազդելուց:

Իսկ հակազդել թե’ Ղազախստանը, թե’ Իրանը և թե’ մյուս բոլոր պատասխանատու և ազդեցիկ իսլամական երկրները (Եգիպտոս, Սիրիա, Լիբանան և այլն) կարող էին:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}