Դպրոցներում պետական ավարտական և փոխադրման քննությունները կմեկնարկեն հունիսի 2-ին
Հանրապետության բոլոր դպրոցներում պետական ավարտական և փոխադրման քննությունները կմեկնարկեն հունիսի 2-ից և կավարտվեն հունիսի 23-ին: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի Կրթության վարչությունից:
Հանրակրթական դպրոցների 4-րդ դասարանում կանցկացվեն գիտելիքների ստուգում, 9-րդ դասարանում` ավարտական- փոխադրման, իսկ 11-րդ դասարանում` պետական- ավարտական քննություններ:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներում 9-րդ դասարանի ավարտական փոխադրման քննություններ կհանձնի 11499 աշակերտներ, իսկ 11-րդի պետական ավարտական քննություններին` 9519 շրջանավարտներ:
Մեդալի հավակնորդ շրջանավարտները «Հայոց լեզու և գրականություն» , «Մաթեմատիկա» առարկաների քննությունները կհանձնեն կենտրոնացված կարգով Շենգավիթ վարչական շրջանի թիվ 6 դպրոցում: